Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024
-1.9 C
Yerevan

Հատիկ-հատիկ հանրությանը ներկայացրեք, հիմնադրամի գումարները, ո՞ր ընթացիկ ծախսերի վրա եք ծախսել

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բյուջեների կատարումն իրականացվում է միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների բոլոր մուտքերի մուտքագրումը և ելքերի կատարումը` պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվով:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բյուջեների մուտքերը կուտակվում են պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվում:

Նույն օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ բյուջետային մուտքերն են պետական կամ համայնքների բյուջեներ ստացվող դրամական միջոցները: Բյուջետային մուտքերը ներառում են տվյալ բյուջեին օրենքով ամրագրված բյուջետային եկամուտները (…):

Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բյուջետային եկամուտներն են օրենսդրությանը համապատասխան պետական և համայնքների բյուջեներ մուտքագրվող` համապատասխանաբար պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնօրինվող դրամական միջոցները (…):

Նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են այլ եկամուտները:

Նույն հոդվածի 5-րդ մասի «զ» կետի համաձայն՝ այլ եկամուտներն են (…) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները։

«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «դ» կետի համաձայն՝ գանձապետարանի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության և համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը:

Նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին ամրագրված բոլոր միջոցները հաշվեգրվում են գանձապետական միասնական հաշվին:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և համայնքների կողմից բոլոր վճարումներն իրականացվում են գանձապետական միասնական հաշվից (եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով)` լիազոր մարմնի սահմանած կարգով:

Հարկ է նկատել, որ գանձապետական միասնական հաշիվը գանձապետական համակարգի առանցքային տարրերից է, ինչը հնարավորություն է տալիս համախմբել Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին պատկանող դրամական միջոցները ու ապահովել հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման համակարգ: Գանձապետական միասնական հաշվի ներդրմամբ, ի թիվս այլ առավելությունների, ձևավորվել է նաև հնարավորություն` գանձապետական միասնական հաշվի մեջ ներառվող ենթահաշիվների վարման միջոցով պարտավորությունների առանձնացված հաշվառում իրականացնելու համար։

Վերը ներկայացված կարգավորումների շրջանակում, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված միջոցները մուտքագրվել են գանձապետական միասնական հաշվի՝ «Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից» բյուջետային եկամուտների առանձնացված հաշվառման գանձապետական հաշվեհամարին և համախմբվելով պետական բյուջեի մնացած մուտքերի հետ օգտագործվել են նվիրաբերության պայմանագրերով համաձայնեցված ուղղություններով՝ ռազմական գործողությունների հետևանքով ծագած լրացուցիչ բյուջետային կարիքները ֆինանսավորելու նպատակով։

Խնդրո առարկա ֆինանսական միջոցների համախմբումը պետական բյուջեի եկամուտներում նշանակում է նաև, որ դրանց հաշվին ծախսերի կատարումը կազմակերպվել է ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքների, ներառյալ՝ հրապարակայնության սկզբունքի հիման վրա..

Մնացյալը կարող եք կարդալ ֆինանսների նախարարության պաշտոնական էջում։ Այսպիսի մի երկար լավաշ է ներկայացրել ֆինանսների նախարարությունը։ Դե արի ու հասկացի շարքային քաղաքացի, ով իր վերջին կոպեկն է ուղարկել հիմնադրամին, որ զենք գնեն, քանի զենքի վրա է փող ծախսվել, որ հաղթենք։ Կամ կարդա ու հասկացի, թե ինչ է ուզում ասել ֆինանսների նախարարությունը։ Այն դեպքում, որ մարդիկ փող էին ուղարկում, որ պատերազմում հաղթենք` զենքով.. Այստեղ էլ անկեղծ չեն եղել հանրության հետ։ Եթե հիմնադրամի գումարները պետք է ծախսվեին, ասենք ոչ թե զենքի, այլ ասենք ընթացիկ ծախսերի վրա, քանի՞ հոգի պետք է գտնվեր, որ փող փոխանցեր հիմնադրամին։ Պատերազմի օրերին խոսվում էր, որ պետք է Արացախի վերակառուցման համար ծախսվեն գումարները։ Ընթացիկ ծախսերի մասին խոսք չկար։ Երեւանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների նախատեսված գումարը փոխանցում է Արցախի վերակառուցման համար։ Այսինքն հիմանդրամի փողերը քչությու՞ն է անում.. կամ ի՞նչ է ասել` Արցախի վերակառուցում։ Արցախից ի՞նչ է մնացել, որ մի հատ էլ անունը դնում եք Արցախի վերակառուցման համար փող փոխանցել։ Լավ եք անում, փոխանցեք, որովհետեւ սիրտ չեք թողել, որ հանրությունը նոր տարի նշի, բայց եթե հիմանդրամի համար ընթացիկ ծախսերի վրա կոպեկ եք ծախսել, հատիկ-հատիկ հանրությանը ներկայացրեք, թե կոպեկը, ո՞ր ընթացիկ ծախսերի վրա եք ծախսել։ Այնքան բան կարելի է մտածել` ընթացիկ ծախսեր ասելով..

Հեղինակ՝ Ա․Հայրապետյան

Hot this week

Թեմաներ

Կենտրոնի թաղապետարանում երեկ ձերբակալված երեք աշխատակիցներն ու մեկ քաղաքացին կալանավորվել ե

Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից...

3․5կգ. թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ հանցավոր շղթայում ներգրավված հինգ անդամ է կալանավորվել. hանգամանքները պարզվում են

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի...

Կատվի մահը. կենդանի խոշտանգող առաջին ձերբակալվածը Հայաստանում

https://www.youtube.com/watch?v=_YF35GvmfiU&t=94s 2019-2022-ի ընթացքում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ընդամենը 49 հաղորդում...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img