Շաբաթ, 18 Հունվարի, 2025
-4.9 C
Yerevan

Հանցագործները պաչել են հեղափոխության խաչն ու շարունակում են պաշտոնավարել․ իրավապահ ողջ համակարգում պետք է «ուբորկա» սկսել

«Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերտառությամբ համացանցում տարածված  աղմկահարույց  տեսանյութի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում, իսկ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում։

«Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Թե կոնկրետ երբ  է  նկարահանվել այդ տեսանյութը և ով է խոշտանգման ենթարկվող անձը՝ դեռևս հայտնի չէ։

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը թեև նայել է  տեսանյութը, սակայն այդ կադրերից  չի զարմացել՝ շեշտելով, որ իր գործունեության ընթացքում խոշտանգման  միջոցով  ցուցմունքներ կորզելու առավել վատ դեպքերի մասին գիտի։

«Ամենասարսափելին այն է, որ այդ արատավոր երևույթը շարունակվում է առ այսօր, որովհետև տարիներ շարունակ որևէ մեկն իր կատարած այդօրինակ հանցագործության համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Մարինա Պողոսյանը։

Վերջինիս  խոսքերով՝ իրավապահ բոլոր կառույցներում ծառայողական քննություններ պետք է իրականացվեն՝ սկսած ՀՀ գլխավոր  դատախազությունից  և  ոչ միայն այս տեսանյութի, այլև  խոշտանգման և բռնության բազմաթիվ այլ դրվագներով առկա գործերի համար պատասխանատվության պետք է ենթարկվեն ուժային կառույցների ներկա ու նախկին ղեկավարներն ու մի շարք անձինք։

«Իրավապահ ողջ համակարգում «генеральная уборка» է  պետք անել, որովհետև Հայաստանում  քաղաքացու իրավունքներն ու արժանապատվությունը մշտապես ոտնահարվել է, քաղաքացին անկախ՝  ամբաստանյալ, դատապարտյալ, վկա, թե տուժող  կարգավիճակից ոստիկանական  բաժանմունքներում ու ԱԱԾ-ի պադվալներում նվաստացվել է ու շատ դեպքերում բռնության միջոցով ցուցմունք է գրել իր իսկ դեմ ու մի քանի տարի պատիժ շալակելով՝ ուղևորվել ՔԿՀ կամ ինքնասպանություն գործել, որովհետև այս երկրում այդ գործելաոճի դաբռոն  ամենավերևից է տրված եղել»,- նշեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

© 1in.am

Hot this week

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Դատարանն արդեն անօրինական է ճանաչել Տիգրան Ավինյանի բարձրացրած գները․ Գևորգ Բարսեղյան

Գևորգ Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Տրանսպորտի գների թանկացման...

Սերժի Վաչո, թե՞ Վաչոյի Սերժ

https://www.youtube.com/watch?v=cekLsxVfN24&t=108s

Վաչագան Ղազարյանի վերաբերյալ դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=0GXLPOrAWk4&t=1489s

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման...

Թեմաներ

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Դատարանն արդեն անօրինական է ճանաչել Տիգրան Ավինյանի բարձրացրած գները․ Գևորգ Բարսեղյան

Գևորգ Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Տրանսպորտի գների թանկացման...

Սերժի Վաչո, թե՞ Վաչոյի Սերժ

https://www.youtube.com/watch?v=cekLsxVfN24&t=108s

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման...

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ...

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության...

Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ

Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img