Հանցագործները անպատիժ, հերոսները կալանավորված. Թվում է դատական համակարգը անկախ է, բայց միայն թվացյալ։
Վահան Բադասյանի Եռաբլուրում արած հայտարարությունը, իհարկե, ընդունելի չէր, բայց ընտրովի դատական համակարգը որոշեց նրանից սկսել` պատժել։ Փաստորեն, թավշյա իշխանությունները, իրենց թավիշով օծված դատաիրավական համակարգով իրական վտանգ հանդիսացող անձանց, որոնք տարիներով անթիվ-անհամար հանցագործություններ են իրականացրել ու մնացել անպատիժ, կրկին մնում են անպատիժ, ավելին` գործում են այնպես ինչպես որ իրենց սիրտն է թելադրում, ու իշխանությունը աչք է փակում, որովհետեւ իշխանությունը վտանգ չի տեսնում նրանց ազատ լինելու մեջ, իսկ Բադասյանի դեպքում գուցե հուզական խոսքը արժանանում է պատժի։ Կրկնում եմ` Բադասյանի խոսքը չի արդարացվում, բայց Բադասյանի կողքին դնելով անթիվ-անհամար հանցագործների, մարդասպանների, երկիրը ծախողների, հինգ հազարից ավել տղաներին մատաղ անողներին, դավաճաններին, որոնք ազատություն են վայելում, Բադասյանը դրանց կողքին անմեղ է։ Արդարադատությունը մնում է Հայաստանում, ինչպես որ կա` ընտրովի։ Այժմ ավելին` ընտրյալների վրա է ազդում դատական օրենսգիրքը։ Այն ազդում է միմիայն այն անձանց վրա, որոնցից իրականում վախենում է ներկայիս իշխանության աթոռը ամուր գրկած վարչապետը։ Իսկ թե ինչու է, իրական վտանգավոր անձանցից այդքան անվախ դարձել Նիկոլը, դա էլ կարելի է հարցնել գլխավոր դատախազին, չէ՞ որ գլխավոր դատախազի թեթեւ ձեռքով եւ Նիկոլի թեթեւ խոսքով է կատարվում արդարադատությունը մեր երկրում։ Մենք արժանի ենք այս իշխանություններին, որովհետեւ դեռ հանդուրժում ենք նրանց գոյությունը։ Զգուշացեք ժողովուրդից։ Ժողովուրդը կարող է մի օր իր ցասումով մաքրել բոլոր նրանց, որոնք այս տարիներին ապականել են երկիրը եւ կործանել Հայրենիքը, բայց ոչ ահաբեկչությամբ, որը լավ տեղ չի տանի։ Իսկ ժողովուրդը արդարամիտ է.. եւ միշտ ճիշտ։ Մեր ժողովրդի հերոսը կյանքի գնով հաղթել է թշնամուն եւ մահվանը։ Կորցրել թե մարդկային, եւ թե իր հարազատ տարածքները։ Առաջին արցախյան պատերազմում հաղթել է ուժով, երկրորդում` հաղթեց մահվանը, եւ հիմա նրա անզգույշ խոսքի պատճառով, որը կարող էր դիտվել հուզական` հայտնվեց ճաղերի արանքում։
Հեղինակ՝ Ա․Հայրապետյան