Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024
-1.9 C
Yerevan

Հայաստանում 2021-ի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք. Թունյան

Հայաստանում 2021 թվականի հունվար-նոյեմբերին կատարվել է 3, 2 տրիլիոն դրամի խաղադրույք: Ազգային ժողովում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Որպեսզի հասկանալի լինի, թե դա ինչ թիվ է, ասեմ, որ ՀՀ  բյուջեի եկամտային մասը նախորդ տարի եղել է մոտ 1,6 տրիլիոն դրամ, այսինքն՝ բյուջեի եկամտային մասին  երկու անգամ գերազանցող թիվ է»,-պարզաբանեց Թունյանը:

Պատգամավորը ասաց, թե խաղադրույքների  ու շահումների տարբերությունը մոտ 70 միլիարդ դրամ է, այսինքն ՝ 70 միլիարդ դրամ մարդիկ պարտվել են:

«Կան ընկերություններ, որոնք անգամ  այս իրավիճակում ցույց են տվել, որ  իրենք  վնասով են աշխատում, սա շատ տարօրինակ վիճակագրություն է: Կա ընկերություն, որն անցած տարի  մոտ մեկ միլիարդ դոլարի խաղադրույք է ընդունել, բայց վնասով է աշխատել, որովհետև  100 միլիոն դոլարի ծախսեր է կատարել»,-ասաց պատգամավորը։

Hot this week

Թեմաներ

Կենտրոնի թաղապետարանում երեկ ձերբակալված երեք աշխատակիցներն ու մեկ քաղաքացին կալանավորվել ե

Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից...

3․5կգ. թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ հանցավոր շղթայում ներգրավված հինգ անդամ է կալանավորվել. hանգամանքները պարզվում են

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի...

Կատվի մահը. կենդանի խոշտանգող առաջին ձերբակալվածը Հայաստանում

https://www.youtube.com/watch?v=_YF35GvmfiU&t=94s 2019-2022-ի ընթացքում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ընդամենը 49 հաղորդում...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img