Չորեքշաբթի, 30 Ապրիլի, 2025
12.1 C
Yerevan

Հայաստանում կստուգվի բոլոր դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը

ՀՀ կառավարությունը հաստատեց դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ այն նոր չէ, այլ շարունակությունն է 2019 թվականին ընդունված ռազմավարության:

«Շատ աշխատանքներ, որոնք ներկայացված են այս ռազմավարությունում, ժառանգված են նախորդ ռազմավարությունից: Դրանք կատարելագործվում են, ավելի են բարելավվում: Որոշ կարևոր ուղղություններ, ցավոք, չեն իրագործվել համաճարակով ու պատերազմով պայմանավորված: Որոշ ուղղություններ գրեթե պատրաստ են, և առաջիկա ամիսներին կկարողանանք իրագործել»,-ասաց Կարեն Անդրեասյանը:

Ներկայացնելով ռազմավարությունում տեղ գտած դրույթները՝ Կարեն Անդրեասյանը նշեց, որ առաջինը դատական համակարգի բարեփոխումներն են: Նախատեսվում է  հակակոռուպցիոն դատարանների ամբողջ շղթայի գործարկումը: Համակարգը գրեթե ամբողջությամբ պատրաստ է: Մյուս կարևոր ուղղությունը դատական գործընթացների թվայնացումն է:

«Հաջորդ կարևոր խնդիրը բարեվարքության ստուգումն է, ու սա միայն դատավորներին չի վերաբերում: Այսօր միայն նոր համակարգ մտնող դատավորների բարեվարքությունն է ստուգվում, իսկ ռազմավարության առաջիկա ամիսներին մենք նախաձեռնելու ենք, որ ստուգվի բոլոր գործող դատավորների բարեվարքությունը: Սա կոռուպցիայի դեմ լրջագույն պայքարի միջոց կդառնա»,-ասաց Կարեն Անդրեասյանն՝ ընդգծելով, որ բարեվարքության ստուգում է նախատեսվում նաև դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների համար:

Ռազմավարության հաջորդ շեշտադրումը Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորությունն է, որն օրենսդրական լուծումներով կներկայացվի կառավարությանը:

Բարեփոխումներ են նախատեսվում փաստաբանական ոլորտում: Նախարարը տեղեկացրեց, որ այստեղ բավականին աշխատանքներ կատարվել են: Մշակվել է օրենսդրական նախագիծ, աշխատանք է տարվել Փաստաբանական պալատի և համայնքի հետ: Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ այստեղ կա կոնսենսուս:

Ռազմավարությամբ բարեփոխումներ են նախատեսվում հարկադիր կատարման համակարգում, սնանկության ոլորտում:

Կարևոր ռազմավակարական ուղղություն է վեճերի այլընտրանքային լուծման համակարգը: Նախարարն ընդգծեց, որ այն կբեռնաթափի դատարանները: Նա վստահություն հայտնեց, որ արբիտրաժային կենտրոնի ստեղծումը կլուծի այդ խնդիրը:

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img