Երեքշաբթի, 13 Մայիսի, 2025
17.8 C
Yerevan

Հայաստանը դրական առաջընթաց է գրանցել հակակոռուպցիոն և անկախ դատարանների ոլորտներում՝ առաջ անցնելով Արևելյան Գործընկերության բոլոր երկրներից

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է Եվրոպական Միության, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Լատվիայի դատական ադմինիստրացիայի կողմից՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակներում կազմակերպած «Դատաիրավական բարեփոխումներ և արդարադատության մատչելիություն» խորագրով ամփոփիչ համաժողովին:

Բացման խոսքում փոխնախարար Թումանյանցը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին, «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի թիմի ղեկավար Փիթեր Գյորթլերին, միջազգային բոլոր գործընկերներին` իրականացված ծրագրի շրջանակներում արդյունավետ համագործակցության և գրանցած դրական արդյունքների համար:

Փոխնախարարը հայտնել է նաև, որ նույն օրը տեղի է ունեցել «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար կոմիտեի ամփոփիչ նիստը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև ունեցած ձեռքբերումներին, որոնք դրական են գնահատվել Արդարադատության նախարարության կողմից: Այս համատեքստում փոխնախարարն ընդգծել է ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության գործընկերների հետ սերտ համագործակցությամբ և աջակցությամբ Հայաստանում արբիտրաժային կենտրոնի և քրեակատարողական նոր հիմնարկի հիմնադրմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:

Փոխնախարար Թումանյանցը նշել է նաև, որ Արևելյան Գործընկերության 2020-2021 թվականների ինդեքսով, Եվրոպական Միության հետ համագործակցության և իրականացված բարեփոխումների արդյունքում՝ Հայաստանը դրական առաջընթաց է գրանցել հակակոռուպցիոն և անկախ դատարանների ոլորտներում՝ առաջ անցնելով Արևելյան Գործընկերության բոլոր երկրներից:

Փոխնախարար Թումանյանցը հավելել է, որ Դատաիրավական ռազմավարության ընդունմանը զուգահեռ՝ Արդարադատության նախարարությունը հետամուտ է լինելու «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրով և ռազմավարությամբ նախանշված գործողությունների իրականացմանը, տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img