Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
18.9 C
Yerevan

Համացանցում գործում են միջազգային խմբավորումներ. Ահազանգում է տեղեկատվական անվտանգության փորձագետը

Վերջին շրջանում ֆիննանսական եւ բանկային համակարգ ներթափանցած խարդախների մասին են ահազանգում ոչ միայն հայաստանյան, այլ օտարերկրյա փորձագետները։ Ովքե՞ր են հիմնականում վերջիններիս թիրախում եւ ո՞ր երկրներից ՀՀ ներթափանցած ֆիննանսական խարդախները «Իրավունքին» մանրամասներ է ներկայացրել Friend ընկերության տնօրեն, տեղակատվական անվտանգության փորձագետ Արսեն Լեւոնյանը.

— Այո, վերջին շրջանում բանկային համակարգում խարդախությունների դեպքերը ավելացել են ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ֆինանսական խարդախները հիմնականում թիրախավորում են այն օգտատերերին, ովքեր անփորձ են կամ քիչ տեղեկացված ֆինանսական և տեխնոլոգիական հարցերում: Նրանց գործողությունները հաճախ իրականացվում են կեղծ վեբ կայքերի, էլեկտրոնային առևտրային հարթակների և ֆիշինգային նամակների միջոցով, որոնց միջոցով ստանում են օգտատերերի բանկային տվյալները և գումարները:

Հայաստանի օգտատերերը հաճախ ենթարկվում են նմանատիպ հարձակումների՝ հատկապես այն դեպքերում, երբ համակարգչային ծրագրային ապահովումը նորացված չէ: Հիմնականում օգտագործվում են բանկային տրոյանական ծրագրեր, որոնք գողանում են բանկային քարտերի տվյալները։

Տեղեկատվական փորձագետը նշում է.
— Խարդախների մեծ մասը համացանցում գործող միջազգային խմբավորումներ են, որոնք մասնագիտացած են կեղծ ներդրումային նախագծերի, կեղծ Ֆորեքս առևտրային հարթակների ստեղծման և այլ ֆինանսական մանիպուլյացիաների մեջ։

Այսօր հիմնականում նման խարդախություններն իրականացվում են առցանց՝ օգտագործելով մեսենջերներ, կայքեր և ինտերակտիվ հարցումներ, որոնք ներգրավում են օգտատերերին, իսկ հետո ստանում են նրանց տվյալները՝ ներքաշելով անօրինական սխեմայի մեջ։

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img