Չորեքշաբթի, 26 Մարտի, 2025
11.1 C
Yerevan

Հակակոռուպցիոն կոմիտեին 761 մլն դրամ հատկացվեց՝ վարձատրության եւ այլ ծախսերի համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում որոշեց 2022-ի պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հատկացնել 761,6 մլն ՀՀ դրամ, որից Կոմիտեի «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննություն» միջոցառման իրականացման համար 750,4 մլն դրամ, «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդ» միջոցառման իրականացման համար 11,2 մլն դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Սահմանվել է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի չափաքանակները կրճատել ՀՀ հատուկ քննչական ծառայության համար նախատեսված ծավալի հետ համադրելի չափով՝ պայմանով, որ տարվա ընթացքում ըստ անհրաժեշտության կքննարկվի անհրաժեշտ ֆինանսավորման հարցը: Միաժամանակ, 2022 թվականի բյուջեի մասին օրենքով առաջնահերթությունների կարգով, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության համար նախատեսվել է 1 269,4 մլն դրամ:

Պայմանավորված մրցույթների արդյունքում հաստիքների համալրմամբ, ինչպես նաև մինչև տարեվերջ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ աշխատանքի վարձատրության, էներգետիկ, կոմունալ, արտագերատեսչական, ներքին գործուղումների, վարչական, կառավարչական, մեքենաների և սարքավորումների նորոգման, տրանսպորտային նյութերի և այլ ծախսերի համար անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեի միջոցներից հատկացումներ կատարել Կոմիտեին՝ ըստ համապատասխան ծախսերի:

Hot this week

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=hq854Cwf0GU&t=33s

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Թեմաներ

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին

Մոսկվան Երեւանից տեղեկություն է խնդրել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու...

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img