«Վելես» հասարակական կազմակերպության Հակակոռուպցիոն բլոգը սկսում է նոր նախագիծ՝ «Հակակոռուպցիոն բարձրախոս», որի շրջանակներում քաղաքացիներին հնարավորություն է տրվելու տեսախցիկի առջև բարձրաձայնել իրենց նկատմամբ տեղի ունեցած անարդարությունների մասին, որոնք պետական մարմինների ու պաշտոնյաների կոռումպացվածության արդյունք են։
Քաղաքացիները տեսախցիկի առջև պատմելու են, թե ինչ է տեղի ունեցել և ովքեր են մեղավորները՝ դիմելով իրավապահ մարմիններին։
«Հակակոռուպցիոն բարձրախոս»ի միջոցով Ձեր խնդիրը բարձրաձայնելու համար զանգահարեք (010) 578551, (098) 615663 կամ ուղարկեք նամակ մեր էլեկտրոնային փոստին՝ [email protected]
«Վելես» ՀԿ