Շաբաթ, 17 Մայիսի, 2025
12.3 C
Yerevan

«Կոստանյանը նախկին ռեժիմի օրոք բազմաթիվ ոճրագործություններ է կոծկել». կալանավորի կինը բարձրաձայնում է

«Գևորգ Կոստանյանը իրավունք չունի խոսելու համաներման մասին, քանի որ նա նախկին ռեժիմի օրոք բազամաթիվ անարդարությունների հովանավոր է»,-Armdaily.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սարի թաղի» գործով կալանավորված, ապա ազատ արձակումից հետո մեկ այլ գործով կրկին կալանքի տակ գտնվող Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:

Լալա Բերնեցյանը շեշտում է, որ Կոստանյանը հայտնել է` երկրում կա 4 հազարից ավել կալանավոր, բայց համաներման շրջանակում ազատ կարձակվի մոտ 700 հոգի.«Կոստանյանը նշեց, որ եթե կեսը դուրս գան , ապա սոցիալական խնդիրների լուծման կարիք կլինի:Կոստանյանը այն մարդն է, ով տարիներ շարունակ ծառայել է հանցավոր ռեժիմին, քողարկելով բազմաթիվ հանցագործություններ: Նա պատվեր կատարելով բազմաթիվ կյանքեր է խորտակել: Հիմա համաներման շեմին, երբ բազում կալանավորներ սպասում են իրենց ազատման լուրին հայտարարում է, որ միայն 700 կալանավոր կարող են օգտվել համաներումից:Ո՞վ է այդ մարդուն իրավունք տվել համաներման մասին խոսել: Նա իր դատախազ եղած ժամանակահատվածում կոծկել է ոճրագործությունները»,-նշեց Լալա Բերնեցյանը հավելով, որ Գևորգ Կոստանյանը մշտապես խախտել է Հայաստանի Հանրապետության օրենքները: «Կալանավորների 80 տոկոսը նախկին ռեժիմի զոհերն են»,-հայտարարում է Լալա Բերնեցյանը: Լալա Բերնեցյանը շեշտում է, որ Գևորգ Կոստանյանը սպասարկել է ՀՀԿ-ի շահերը ու այդ փաստի վրա չի կարելի աչք փակել: «Կոստանյանը ամեն բան կփչացնի ու բազմաթիվ մարդկանց կրկին կկոտրի: Նա ՀՀԿ-ի ծառան է և մեր կողմից չի ներվի: Զեյնալյանը խոստացել է, որ լայնամասշտաբ համաներում կլինի: Մի կոտրեք բազմաթիվ դատապարտյալների հույսերը»,-եզրափակեց Լալա Բեռնեցյանը:

© Armlur.info

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img