Հինգշաբթի, 5 Հունիսի, 2025
24.1 C
Yerevan

Կոչ ենք անում դատավորներին անտեսել սպառնալիքները և փակ քվեարկությամբ առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ և խղճով. Դատավորների միություն

Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հարգելի՛ դատավորներ,

 

Դատավորների ինքնակառավարման միակ և օրենքով ամրագրված մարմինը` դատավորների ընդհանուր ժողովը, 2023 թվականի հուլիսի 19-ին, ներկա գտնվող դատավորների բացարձակ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, բացառիկ կամք դրսևորեց դեմ արտահայտվելով ՀՀ Սահմանադրությանը հակադրվող` դատավորների անկախության սկզբունքից չբխող և դրսից հրամցվող օրակարգին` հստակ արձանագրելով մի քանի կարևոր հանգամանքներ.

 
  • Որպես դատավորների ինքնակառավարման միակ և լեգիտիմ մարմին` դատավորների ընդհանուր ժողովն է կոչված ապահովվելու Սահմանադրությամբ և օրենքով ամրագրված դատարանների` ի դեմս դատավորների գործունեության արդյունավետ կառավարումը:
  • Դատական իշխանությանը բացառապես սպասարկելուն կոչված ոչ անկախ մարմին հանդիսացող Դատական դեպարտամենտը փորձել է կանխորոշել և սխալ է մեկնաբանել ԲԴԽ ձևավորման գործընթացը` տվյալ պահին ծանուցելով միայն ՀՀ մարզերի դատարանների դատավորներին, անտեսելով խորհրդի անդամի չափանիշներին համապատասխանող Երևան քաղաքի քրեական դատարանի դատավորների՝ ընտրվելու, իսկ դատավորներին իրենց անկախությունը երաշխավորող պատշաճ մարմին ձևավորելու իրավունքը:
  • Դատական դեպարտամենտն իրավասու չէ կանխորոշել և նախընտրած եղանակով մեկնաբանել ԲԴԽ ձևավորման ընթացակարգը՝ սահմանափակելով դատավորների ընտրությունը:
  • Քվեարկությամբ ընդունվել է առաջարկ` ոչ արդյունավետ կամ դատավորների անկախությունը անտեսող վարքագիծ դրսևորած ԲԴԽ դատավոր անդամին ընդհանուր ժողովով հետ կանչելու նախագիծ պատրաստելու անհրաժեշտության մասին:

Մինչդեռ անտեսելով դատավորների ընդհանուր ժողովում բաց քվեարկությամբ արտահայտած դիրքորոշումը` նախորդ ժողովում արձանագրվածի տոտալ անտեսմամբ` առանց որևէ հարց քննարկելու, ժամկետներ պահպանելու և որևէ պատճառաբանության ու լեգիտիմ նպատակի, օգոստոսի 4-ին կրկին հրավիրվել է ընդհանուր ժողով այն օրակարգով, ինչը մերժվել էր դատավորների բացարձակ մեծամասնության կողմից:

 
 

Օգոստոսի 4-ի ժողովին ընդառաջ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ նախաձեռնելու, լիազորությունները դադարեցնելու, առաջխաղացման ցուցակներից հանելու սպառնալիքների ներքո հրամցվում է ժողովին պարտադիր մասնակցելու և նախընտրած թեկնածուին ընտրելու «օրակարգ», որն անշեղորեն վաղ թե ուշ, այլ գործողությունների հետ միասին, արժանանալու է իրավական գնահատականի և հետևանքների:

Կոչ ենք անում դատավորներին անտեսել սպառնալիքները և փակ քվեարկությամբ առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ և խղճով»:

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Թեմաներ

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img