«Կոնգրես» հյուրանոցի գործով Սեդրակ Քոչարյանը հարցաքննվել է. ԱԱԾ տնօրեն

«Կոնգրես» հյուրանոցի գործով Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է: Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ Սեդրակ Քոչարյանը վկայի կարգավիճակ ունի: Այս դեպքով քրեական գործ է հարուցվելՀՀ ՔՕ 190 հոդվածի հատկանիշներով (փողերի լվացում): Քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ չկան: Հիշեցնենք, որ հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասաց, որ իրենք փաստեր ունեն, որ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ այդ սխեման կապված է Քոչարյանի ընտանիքի հետ: Ավելի ուշ՝ Արթուր Վանեցյանը պարզաբանեց, որ էմոցիոնալ.հայտարարություն է արել, խոսքը ոչ թե կաշառքի, այլ փողերի լվացման մասին է: ԱԱԾ տնօրենը նշեց որ առաջիկայում այս գործով այլ մանրամասներ եւս կհայտնեն: «Գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ եւ առաջիկայումայդ գործով կտրվի անհրաժշետ տեղեկատվություն»,- հավելեց ԱԱԾ տնօրենը: © Armtimes.com

 738 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: