Դատավորները շարունակում են իրենց մտերիմներին դատական համակարգում աշխաանքի տեղավորելու գործընթացը:
Օրինակ ԲԴԽ անդամ դատավոր Սերգեյ Չիչոյանի փեսային Անուշավան Մուշեղյանի որոշում է կայացվել նշանակել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Նկատենք, որ Չիչոյանի փեսան միակ անձը չէ, որ դատական համակարգում տեղափորվել է: Պարզվում է, որ Չիչոյանի երկու դուստրերը դատական համակարգում են աշխատում: Մասնավորապես դուստրը՝ Լիլիա Չիչոյանը, դատական դեպարտամենտում դատավորների ընդունելության վարչությունում աշխատում է որպես գլխավոր մասնագետ: Չիչոյանը անգամ հարսին Սոնա Խաչատրյանին է լավ տեղով ապահովվել:
Վերջինս ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի օգնականն է, սակայն ներկայումս ֆիզարձակուրդում է: Իսկ ահա Չիչոյանի եղբոր տղան՝ Ժորա Չիչոյանը քրեական գործեր քննող դատախազ է:
Ստացվում է, որ ԲԴԽ անդամ Չիչոյանի ողջ ազգուտակը այլ մասնագիտություն կամ այլ համակարգի տեղ չգիտի, ու բոլորը իրենց գտնում են դատական համակարգում՝ լուրջ պաշտոններ զբաղեցնելով: Այսքանով դատական համակարգում հարազատներին գործ գտնելու գործընթացը չի ավարտվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի կինը եւս աշխատում է դատական համակարգում:Մասնավորապես Սյուզաննա Հովհաննիսյանը աշխատում է դատական դեպարտամենտում որպես գլխավոր մասնագետ: