Ուրբաթ, 15 Նոյեմբերի, 2024
-1.9 C
Yerevan

ԿԿՀ-ն 2022 թվականի առաջին կիսամյակում հարուցել է հայտարարագրմանն առնչվող և կարգապահական խախտման 45 վարույթ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթների և իրավական ապահովման վարչությունը 2022 թվականի առաջին կիսամյակում ապահովել է Հանձնաժողովի կողմից իրականացված վարույթների իրավական ապահովման աշխատանքները:

Վարույթների և իրավական ապահովման վարչության պետ Գյուլնարա Սարգսյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է կատարված աշխատանքը։

Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովը քանի՞ վարույթ է հարուցել։

2022 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից հարուցվել են թվով 45 հայտարարագրմանն առնչվող և կարգապահական խախտումների վերաբեյալ վարույթներ: Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից հարուցվել են հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ թվով 30 վարույթներ, ինչպես նաև թվով 15 կարգապահական վարույթներ, որոնք հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուն զուգահեռ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի 25-րդ հոդվածի 61-րդ մասով սահմանված դրույթի  ուժով։
Հարուցված 30 վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներից թվով 10-ը հարուցվել են սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով, 19-ը՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հիմքով, իսկ 1-ը՝ հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտման հիմքերով։

Ո՞ր պաշտոնատար անձանց նկատմամբ են հարուցվել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ։

Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներից թվով 20-ը հարուցվել են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, 3-ը՝ հանրային համայնքային պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, 3-ը՝ համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, 4-ը՝ հանրային համայնքային պաշտոններ զբաղեցնող անձանց ընտանիքի անդամների նկատմամբ։ 
Ինչ վերաբերում է կարգապահական վարույթներին, ապա դրանք հարուցվել են ՀՀ վարչական դատարանի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորների և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի նկատմամբ։

Հանձնաժողովը քանի՞ վարույթ է քննել և լուծել 1-ին կիսամյակում։

2022 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովը քննել և լուծել է (վարույթը եզրափակել է որոշմամբ) թվով 54 վարույթների վերաբերյալ  գործեր։ Նշված գործերից 16-ը հանդիսանում են նախորդ տարվա ընթացքում հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներ, 11-ը՝ կարգապահական վարույթներ, իսկ 27-ը՝  ընթացիկ տարում հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ։

Հաշվետու ժամանակահատվածում կայացված ՎԻՎ գործերով եզրափակված ինչպիսի՞ որոշումներ են կայացվել։

Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից ընդունված թվով 1 որոշմամբ հայտարարատու անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում վարչական տույժը, իսկ 6-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ 200000 ՀՀ դրամի չափով, որոնցից 4-ի դեպքում հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, իսկ 2-ը՝ օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագրերը չներկայացնելու հիմքով։
Հաշվետու ժամանակահատվածում եզրափակված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթների արդյունքում Հանձնաժողովը կայացրել է թվով 36 որոշում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու վերաբերյալ, որոնցից 24-ը հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով հարուցված վարույթներ, իսկ 12-ը՝ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հիմքով հարուցված վարույթներ։
Հաշվետու ժամանակահատվածում հարուցված թվով 15 կարգապահական վարույթներից՝ 11-ի դեպքում կայացվել է կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ որոշումներ։

http://cpcarmenia.am/hy/news/item/2022/08/15/2022-08-15/

Hot this week

Թեմաներ

Խաղաղության պայմանագիրը կարող է հակասել Սահմանադրությանը, ոչ թե՝ հակառակը․ ՍԴ նախագահ

Խաղաղության պայմանագիրը կարող է հակասել Սահմանադրությանը, Սահմանադրությունը չի կարող...

Կենտրոնի թաղապետարանում երեկ ձերբակալված երեք աշխատակիցներն ու մեկ քաղաքացին կալանավորվել ե

Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img