Հինգշաբթի, 13 Փետրվարի, 2025
-6.9 C
Yerevan

Կարմիր նախազգուշացում` Ադրբեջանին. Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը Ցեղասպանության Կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հրապարակել Ադրբեջանի համար` նշելով, որ դատապարտում են շարունակվող ատելության խոսքը, սպառնալիքները և վայրագությունները Արցախում և նրա սահմաններից դուրս, հայ ժողովրդի և մշակութային ժառանգության նկատմամբ։

«Վերջերս ադրբեջանական սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը մոտակա հայկական գերեզմանոցից փորված հայկական գանգը կապում զինվորական բեռնատարի հետևի մասում, իսկ ծառայակիցներն ուրախանում են:

Այս նոր ակնհայտ վայրագության հետևանքով Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կրկին կարմիր դրոշով ահազանգ է հրապարակում Ադրբեջանի համար՝ նախազգուշացնելով հայերին սպառնացող ցեղասպանության մասին` ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում:

Ցեղասպանության վտանգը հատկապես մեծ է այժմ` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները, որոնք փաստագրված են:

Միջազգային հանրությունը, հատկապես ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները, շարունակում են անտեսել Ադրբեջանի ցեղասպան հայտարարությունները, ցեղասպանական ներքին գաղափարական մշակույթը և ցեղասպանական գործողությունները, որոնք բոլորն էլ աջակցվում և առաջ են մղվում Թուրքիայի կողմից:

Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային և պետական ​​մարմիններին վերահսկել Թուրքիային և Ադրբեջանին ցեղասպան գաղափարախոսության և գործելակերպի համար, ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ դադարեցնելու հայ ժողովրդի դեմ ուղղված ցեղասպանական սպառնալիքները և ամրապնդելու հայերի և հայկական ինքնության անվտանգությունը Հայաստանում, Արցախում և սփյուռքի համայնքներում»,- ասված է հայտարարության մեջ։

Սկզբնաղբյուրը 

Hot this week

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում...

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին․ մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը

ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր...

Թեմաներ

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում...

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին․ մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը

ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր...

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության...

«Երևանտրանս» ՓԲԸ-ն պետք է դառնա ՀՈԱԿ. Ավինյան

«Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում տրանսպորտի կառավարման կենտրոնի վերակառուցման աշխատանքները 90...

Ռուսաստանի դեսպանը ասել է՝ ինչպես Հայաստանը կարող է լուծել ՀԱՊԿ-ի հետ հարցերը

ՀԱՊԿ-ի հետ Երևանի կուտակած հարցերի փոխզիջումային լուծումները կարելի է...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img