Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 25-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 22-ի ԲԴԽ-99-Ո-282 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Կարեն ԲԻՇԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»: