Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
13.3 C
Yerevan

Կառավարությունը հավանություն տվեց Միհրան Պողոսյանի բարեկամի ընկերության ծրագրին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց «Ասկե գրուպ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված գործարար ծրագրին:

Նշենք, որ ընկերությունը զբաղվում է պողպատե ամրանների և պողպատե մանրեցման գնդերի արտադրությամբ Չարենցավան քաղաքում։ Ընկերությունը հանդիսանում է հայկական խոշոր պողպատաձուլական ձեռնարկությունը:

Այս պտմության մեջ ուշագրավը ոչ թե այն է, որ Կառավարությունը որևէ ծրագիր է հավանության արժանացրել, այլ այն փաստը, որ «Ասկե գրուպ»-ը պատկանում է Միշա Հարությունյանին: Նա ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է, այսպես ասած՝ նախկին իշխանության հենասյուններից մեկը: Հարությունյանը խոշոր գործարար է, նրան են պատկանում ոչ միայն «Ասկե գրուպ»-ը, այլև «Միկմետալ» ընկերությունը, «Երազ» բիզնես կենտրոնն ու «Երազ» բնակելի թաղամասը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությանը ներկայացրած գործարար ծրագրի համաձայն՝ աշխատանքները մեկնարկելու են 2022 թվականից, և նոր արտադրամասերը կհանձնվեն շահագործման արդեն 2023 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 7 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2027 թվականը ստեղծել 293 նոր աշխատատեղ։ Փաստորեն, նախկիններին ներող Նիկոլ Փաշինյանն օգտվում է նույն նախկինների, իր խոսքով ասած, թալանչիների ծառայություններից: Համաձայնեք՝ Փաշինյանը շատ սկզբունքային է:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img