Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի, 2024
17.1 C
Yerevan

Կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 23.02.2018թ.-ից մինչև 07.08.2019թ.-ը ՀՀ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հ.-ն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Հ.-ն «Վանաձոր» ՔԿՀ պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նույն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար, մասնավորապես՝ նշված դատապարտյալի և նրա «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների խցերի դռները սահմանված կարգի խախտմամբ բաց թողնելու, պատժի կրման ընթացքում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների և այլ տեխնիկական սարքերի օգտագործումն ու  չնախատեսված ժամերի սնունդ և այլ իրեր սահմանված կարգի խախտմամբ քրեակատարողական հիմնարկ մտցնելը թույլատրելու համար նրանից պահանջել է խոշոր չափերի կաշառք:

Հնարավոր բացահայտման խոչընդոտները վերացնելու նպատակով Ա. Հ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերոջ՝ Ս. Գ.-ի հետ, ով Վանաձոր քաղաքի բնակչից 2019 թվականի գարնանը Տաշիր քաղաքում գտնվող իր ատամնաբուժական կլինիկայում անձամբ ստացել և ՔԿՀ պետին է փոխանցել դատապարտյալի կողմից որպես կաշառք տրված խոշոր չափերի՝ 725.740 ՀՀ դրամին համարժեք, ընդհանուր 1500 ԱՄՆ դոլար գումարը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` առերևույթ հանցագործության մյուս դեպքերը և դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Hot this week

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին. ԱԳՆ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին։...

Նախկին թե՞ ներկա

https://www.youtube.com/watch?v=r8yFRBNUqpU

«Ես մասնակցել եմ մրցույթին, հողը գնել եմ, ինչո՞ւ եք հորս թիրախավորում». ոստիկանապետի որդի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին Hetq.am-ը հրապարակել էր,...

Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Դատական համակարգում հեղինակություն վայելող դատավորների դեմ իշխանությունների արշավը շարունակվում...

Թեմաներ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին. ԱԳՆ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին։...

Նախկին թե՞ ներկա

https://www.youtube.com/watch?v=r8yFRBNUqpU

Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Դատական համակարգում հեղինակություն վայելող դատավորների դեմ իշխանությունների արշավը շարունակվում...

ԵՊՀ նոր նվաճումը․ ՔՊ-ական ռեկտորը 7-10 հազար դոլարանոց ժամացույց ունի. Oragir.news

Oragir.news-ը գրել է. Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի...

Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականը և Եվրասիական հարցերով գլխավոր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img