Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024
-1.9 C
Yerevan

Կանադայում արդբեջանցիները հակահայկական ցույց են անցկացրել

Կանդայի Մոնրեալ քաղաքում հակահայկական բողոքի ակցիա է իրականացվել՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված այսպես կոչված ռազմական հանցագործությունների վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատաքների պետական կոմիտեն։ Հաղորդվում է, որ ակցիան անցկացվել է Կանադա-Ադրբեջան կազմակերպության կողմից՝ Մոնրեալի կենտրոնում գտնվող Վիկտորիա հրապարակի զբոսայգում։

Բողոքի ակցիայի ընթացքում կազմակերպիչները քաղաքի բնակչությանը ներկայացրել են Հայաստանի կողմից Ադրբեջանի տարբեր քաղաքների նկատմամբ կատարած այսպես կոչված հրթիռակոծությունների, ինչպես նաև «Ադրբեջանի տարածքներում իրականացված ականապատման մանրամասները»։ Ցուցարարները նաև տեղեկացրել են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Ուխտաձոր հայտնաբերված զանգվածային գերեզմանի առկայության մասին։

Բացի այդ ակցիայի ընթացքում քաղաքի բնակիչներին բաժանվել են հակահայկական և կեղծ տեղեկություններ պարունակող բուկլետներ, ինչպես նաև հնչեցվել են հակահայկական կարգախոսներ։

© ORAGIR.NEWS

Hot this week

Թեմաներ

Կենտրոնի թաղապետարանում երեկ ձերբակալված երեք աշխատակիցներն ու մեկ քաղաքացին կալանավորվել ե

Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից...

3․5կգ. թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ հանցավոր շղթայում ներգրավված հինգ անդամ է կալանավորվել. hանգամանքները պարզվում են

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի...

Կատվի մահը. կենդանի խոշտանգող առաջին ձերբակալվածը Հայաստանում

https://www.youtube.com/watch?v=_YF35GvmfiU&t=94s 2019-2022-ի ընթացքում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ընդամենը 49 հաղորդում...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img