Շաբաթ, 17 Մայիսի, 2025
12.3 C
Yerevan

Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան

«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում ասուլիսի ժամանակ հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատումից հետո քարտեզագրման, տարածքների և մասնավոր գույքի սեփականության կարգավիճակում փոփոխություն կատարելու մասին հարցին:

Նա նշեց, որ կադաստրային քարտեզների սխալների մասին բազմիցս են խոսել և 2021 թվականին քարտեզների ուղղման կառավարության որոշումը բխում էր քարտեզների մեջ առկա բազմաթիվ խնդիրներից:

«Մենք ունենք, օրինակ, համայնքներ, որոնք մի քանի հարյուր մետր վերադրվում են իրենց վարչական սահմաններում: Սա հետևանք է նրա, որ, օրինակ, մեկ համայնքի քարտեզը ստեղծվել է մեկ մասնագիտական խմբի կողմից և վարվել է մեկ համակարգչի մեջ: Երկրորդ քարտեզը ստեղծվել է երկրորդ մասնագիտական խմբի կողմից և վարվել է երկրորդ համակարգչի մեջ… Սա չի վերաբերում միայն սահմանամերձ բնակավայրերին»:
Թովմասյանը հայտնեց, որ գույքահարկի իմաստով ողջ հանրապետությունը գոտևորել են։

«Այսինքն, ի՞նչ է տեղի ունեցել: Նախկին գոտիականությունը, որը առկա է եղել հանրապետությունում, իրականում իրականացված էր բավականին վաղուց և որևէ արժեք և որևէ գոտի արդեն մեր առօրյա կյանքին, մեր իրականությանը չէր համապատասխանում։ Եվ գոտիների նոր սահմանումից հետո սահմանվեց նաև բազային արժեքները, որոնք ունեին նվազեցվող գործակիցներ ըստ գոտիների և համապատասխան յուրաքանչյուր բնակավայրի, յուրաքանչյուր գույքային միավորի համար սահմանվեց իր գոտիականությունը և նվազեցվող գործակիցները»-ասաց կադաստրի ղեկավարը և հավելեց, որ արդեն տեղի է ունեցել գույքահարկի հաշվարկները։
Նրա խոսքով՝ սահմանամերձ բնակավայրերը ունեն գույքահարկի նվազեցման գործակիցներ, տեղի բնակիչները գույքահարկը վճարում են ոչ ամբողջական:

«Բնակավայր առ բնակավայր մեր էլեկտրոնային համակարգում առկա են տվյալներ, և կառավարության որոշման մեջ էլ առկա է գոտիականությունը և իր գործակիցները, որով հաշվարկում են այդ գույքահարկերը»,-հայտնեց Սուրեն Թովմասյանը:

 

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img