Շաբաթ, 25 Հունվարի, 2025
-2.9 C
Yerevan

Խելապակասն ու շարունակվող ցնդաբանությունները

«Պատերազմի ընթացքում էս իշխանությունը պարտավոր էր ճանաչել ԼՂ անկախությունը»։ Ես չեմ ասում, այլ Սերժ Սարգսյանը։

Ես ընդամենը ասում եմ` իյա իրո՞ք։ Սերժ Սարգսյանի հարցազրույցի, թե՛ մանիպուլյացիան, թե՛ ինքնահակասումները, թե՛ արդարացումները` ակնհայտ էր, այլ բան է, որ երբեք ճշմարիտության մասին չենք լսելու, եւ դա բնական է, ու բնավ էլ պարտադիր չէ։

Ստացվում է, որ Հայաստանի վերջին երեք ղեկավարներն էլ իրենց հայտարարություններով ու գործողություններով եղել են ոչմիթիզականներ, եւ, չգիտես ինչու, երբ ստորագրվեց այս իշխանության օրոք խայտառակ մի փաստաթուղթ` կապիտուլացիա, բոլորը վեր թռան իրենց տաքուկ տեղերից եւ համարեցին, որ հնարավոր էր ամեն բան անել փրկելու համար’ հաստատելով հատկապես այն միտքը, որ տարիներ շարունակ առաջ էր քաշում առաջին նախագահը։ Եվ նույն այսօրվա չքմեղացածներն առաջին նախագահին անվանում էին դավաճան։ Իրականությունը չես փոխի։ Եթե այդպես չլիներ, արցախյան հարցը լուծված կլիներ բացառապես խաղաղ ճանապարհով։ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ակամա հաստատեց Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցը սոսկ պատրվակ էր։

Սերժ Սարգսյանը «ոչմիթիզական» չէ, նա փոխզիջմամբ լուծման կողմնակից էր. նա պատրաստ էր 5+2 տարածքների վերադարձմամբ, անվտանգության երաշխիքներով, միջանկյալ կարգավիճակով եւ վերջնական կարգավիճակի հարցը ապագա հանրաքվեին թողնելով լուծել խնդիրը: Սա, իրականում, ճիշտ ճանապարհ էր, եթե Սարգսյանն իր վրայից չգցեր ու իշխանությունը չհանձներ Փաշինյանին: Բայց այստեղ այլ բան կա հիշելու։ Նույն հանրապետականներն ու մյուս կից կուսակցությունները Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա թիմին «հողատու» ու «պարտվողական» էին անվանում, իսկ այսօր, երբ Արցախից բան չի մնացել, հորջորջում են, թե 5+2 -ով հնարավոր էր Արցախը փրկել։ Ոչ իրականում սրբանալը կփրկի, ոչ էլ ապաշխարությունը, որովհետեւ ՀՀ վերջին երեք ղեկավարներն էլ հնարավորություն են ունեցել փրկելու Արցախը, բայց իրար վրայից գցել են, ու տվել մի «ամլիկ գառին», որ «ամլիկ գառը» միանձնյա իրականացնի չարաբաստիկ ծրագիրը’ թշնամուն հանձնելով Արցախը ու մի ամբողջ սերնդի գլուխ ուտի, մարդկանց տնավեր դարձնի հաշմանդամ տղաների, հազարավոր անհետ կորածների ու գերիների հաշվին։ Եւ դեռ Փաշինյանի աջակիցներն էլ ասում են, որ հաղթել ենք, որովհետեւ երկու տարի ու կես իշխանությունները ապահովել են բանակին զենքով, հետո մյուսներն էլ հերքում են, թե նախկինները թալանել են բանակը, դրա համար էլ պարտվել ենք, ու ծափեր, ծափեր, ծափեր… Հ. Գ. Իսկ այն, որ Սարգսյան Սերժը հարցազրույցի ժամանակ ասում էր, որ իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին, մանիպուլյացիաներ է անում, դա շախմատային քաղաքականություն չէ, որ շատերս գլխի չընկնեինք, որովհետեւ երբ որ նա հրաժարական տվեց ՀՀԿ-ականները հանգիստ կարող էին մայիսի 8-ին Փաշինյանին չընտրել վարչապետ, այլ կարող էին ընտրել վարչապետի պաշտոնակատար հենց Կարեն Կարապետյանին։ Կար նաեւ այլընտրանք` չընտրելով եւ ոչ ոքի կանցկացվեր արտահերթ խորհրդարանական ընտրություն: Ու ինչպե՞ս եղավ, որ ՀՀԿ-ն Խորհրդարանում վարչապետ ընտրեց Նիկոլին, որ նրան փոխանցվի իշխանությունը, դա էլ Սերժի ու Նիկոլի ներքին պայմանավորվածության գինն ուներ։ Հիշենք, թե Նիկոլին ինչպես բռնեցին, տարան, ու քանի ժամով փակեցին, ազատելուց հետո ինչ փոխվեց։ Հետո չմոռանանք, որ Սերժի եւ շատերի համար Նիկոլը հարմար էր։ Հետո Նիկոլը կապիտուցիայի կգնար, շատերի համար բեռ դարձած Արցախի հարցից էլ կազատվեին, ու քանի որ հասարակությունը մինչեւ կոկորդը հիասթափված ու զզված էր նախկիններից, բաց ձեռքերով կընդուներ Նիկոլի անգամ դավաճանությունը, ինչին էլ որ այսօր ազգովի ականատեսն ու վկան ենք։

Հեղինակ՝ Ա․Հայրապետյան

Hot this week

Արտաշատի դատարանի մոտ

https://www.youtube.com/watch?v=a5ikeYp81vg&t=4s

Ավշարում դաժանաբար կատվին սպանողի առաջին դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=f63s8rhbc4Y&t=92s

Արտաշատի դատարանից

https://www.youtube.com/watch?v=YE0pi2iey0s

Օրենսդրական «տեռոր»

https://www.youtube.com/watch?v=7YlTtveiFBE

Անդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբան

ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու...

Թեմաներ

Արտաշատի դատարանի մոտ

https://www.youtube.com/watch?v=a5ikeYp81vg&t=4s

Արտաշատի դատարանից

https://www.youtube.com/watch?v=YE0pi2iey0s

Օրենսդրական «տեռոր»

https://www.youtube.com/watch?v=7YlTtveiFBE

Անդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբան

ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու...

Արայիկ Հարությունյանն ընտրվել է ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ 4 տարի ժամկետով

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է ծանրամարտի ֆեդերացիայի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img