Շաբաթ, 18 Հունվարի, 2025
-4.9 C
Yerevan

Խաբեությամբ հափշտակվել է ընկերության 571․166․000 դրամ արժողությամբ գույքը. շրջանառվում է Նազիկ Ամիրյանի անունը

ՀՀ ոստիկանությունն առանձնապես խոշոր չափերի հափշտակության նոր դեպք է բացահայտել:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության 573․733․000 դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը ուղղակի վաճառքի պայմանագրով 145․000․000 դրամով օտարվել են Էջմիածնի բնակիչ մի կնոջ՝ պարտադիր պայմանով, որ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար 100, 80 և 70 միլիոն դրամ ներդրումներ կատարի և որպես սոցիալական երաշխիք 350, 500 և 700 աշխատատեղ ապահովի։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ոստիկանության մատնանշած կինը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինն է՝ մեկ այլ գործով մեղադրյալ Նազիկ Ամիրյանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հիշյալ կինը, ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքին խաբեությամբ տիրանալու նախնական դիտավորությամբ, կանխամտածված չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Բացի այդ, ընկերությունը կառավարվել է անարդյունավետ, դիտավորյալ չեն կատարվել նաև հարկային մարմինների և այլ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները, ինչի հետևանքով 2003 թվականի դեկտեմբերին ընկերությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։

Սնանկ ճանաչվելուց հետո, առանց որևէ փաստական հիմնավորման ընկերության 717․166․000 դրամ արժողությամբ գույքը գնահատվել է անհամեմատ ցածր՝ 121․347․000 դրամ և կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվություն, ինչից հետո սկսվել է ընկերության գույքի աճուրդային օտարման գործընթաց։ «Այս գործընթացին զուգահեռ Էջմիածնի բնակչուհին 2003 թվականին իր մտերիմներից մեկի անվամբ հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և ընկերության ողջ գույքը 1․500․000 դոլարով վաճառելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել մի գործարարի և նրա ռուսաստանաբնակ գործընկերների հետ։

Իր մտադրությունն իրականացնելու համար 2004 թվականի մայիսին լուծարային կառավարչի կողմից կազմակերպված ձևական աճուրդով սնանկ ճանաչված ընկերության ամբողջ գույքը՝ 121․347․000 դրամով ձեռք է բերել աճուրդի միակ մասնակից այն ընկերությունը, որը Էջմիածնի բնակչուհին իր մտերիմներից մեկի անվամբ նախապես հիմնադրել էր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ՝ գործարքից 19 օր անց սնանկ ճանաչված ընկերության գույքը ձևական աճուրդով ձեռք բերած ընկերությունը իրավահաջորդության եղանակով ընդգրկվել է մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալում։ Այս մեքենայությունների հետևանքով Էջմիածնի բնակչուհին 717․166․000 դրամ արժողությամբ գույքի համար վճարելով ընդամենը 266․347․000 դրամ, լուծարային կառավարչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ընկերության 80 տոկոս պետությանն ու 20 տոկոս բաժնետերերին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 571․166․000 դրամ արժողությամբ գույքը։

Դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։

ՀԺ-ին այս պահին հայտի չէ՝ Նազիկ Ամիրյանն այս գործով որեւէ կարգավիճակ ունի՞, թե՞ ոչ: Ամիրյանը, հիշեցնենք, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու, ինչպես նաեւ հափշտակության համար:

©Armtimes.com

 

 

Hot this week

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Դատարանն արդեն անօրինական է ճանաչել Տիգրան Ավինյանի բարձրացրած գները․ Գևորգ Բարսեղյան

Գևորգ Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Տրանսպորտի գների թանկացման...

Սերժի Վաչո, թե՞ Վաչոյի Սերժ

https://www.youtube.com/watch?v=cekLsxVfN24&t=108s

Վաչագան Ղազարյանի վերաբերյալ դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=0GXLPOrAWk4&t=1489s

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման...

Թեմաներ

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Դատարանն արդեն անօրինական է ճանաչել Տիգրան Ավինյանի բարձրացրած գները․ Գևորգ Բարսեղյան

Գևորգ Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Տրանսպորտի գների թանկացման...

Սերժի Վաչո, թե՞ Վաչոյի Սերժ

https://www.youtube.com/watch?v=cekLsxVfN24&t=108s

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման...

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ...

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության...

Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ

Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img