Կիրակի, 16 Փետրվարի, 2025
-5.9 C
Yerevan

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության 2022 թ. ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է Մամուլի ազատության 2022 թ. զեկույցը, որում Հայաստանը զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը՝ այսպիսով ունենալով լավագույն ցուցանիշը տարածաշրջանում:

Հետխորհրդային տարածքում Հայաստանը զիջում է միայն Մոլդովային և Մերձբալթյան երկրներին:

«Չնայած բազմակարծիք միջավայրին՝ Հայաստանում ԶԼՄ-ները մնում են բևեռացված։ Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության հրահրման աննախադեպ մակարդակի, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած տարածքային վեճի կապակցությամբ»,- նշված է զեկույցում:

Ըստ ինդեքսի՝ Հայաստանում չկան սպանված կամ ձերբակալված լրագրողներ և մեդիա աշխատողներ: 2021 թ. համեմատ՝ Հայաստանը բարելավել է իր ցուցանիշները՝ 63-րդ հորիզոնականից բարձրանալով 51-րդ հորիզոնական:

180 երկրների շարքում Վրաստանը զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 149-րդը, Ադրբեջանը՝ 154-րդը, Ռուսաստանը՝ 155-րդը, Իրանը՝ 178-րդը: Նշվում է, որ Թուրքիայում թափ է հավաքում ավտորիտարիզմը՝ մարտահրավեր նետելով լրատվամիջոցների բազմակարծությանը։ Իսկ Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևը ոչնչացրել է բազմակարծության ցանկացած դրսևորում: Երկու երկրների իշխանություններն անխնա փորձում են լռեցնել իրենց քննադատներին:

Զեկույցի համաձայն՝ աշխարհում լրատվամիջոցների ազատության համաթվով առաջատարը Նորվեգիան է: Նրան հաջորդում են Դանիան, Շվեդիան և Էստոնիան: Լավագույն հնգյակը եզրափակում է Ֆինլանդիան:

Hot this week

Թեմաներ

Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին իրավասու դատարան է հանձնել...

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում...

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին․ մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը

ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր...

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img