Հինգշաբթի, 5 Հունիսի, 2025
14.1 C
Yerevan

Լրագրողին ծեծել են, հեռախոսից ջնջել տեսանկարահանածը

Լրագրող Արթուր Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել սեպտեմբերի 15-ին ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու դեպքով:

Արթուր Հայրապետյանը Aravot.am-ին պատմեց, որ ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 15-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից դժգոհ քաղաքացիների ինքնաբուխ հանրահավաքից առաջ:

Ըստ նրա՝ դեպքի օրը Բաղրամյան փողոցում ինքը իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ է եղել, երբ իրավապաշտպանը ուղիղ եթերով քաղաքացիներին է դիմել՝ հայտնելով, որ երկիրը ծայրահեղ վիճակում է ու կոչ արել մարդկանց դուրս գալ փողոց: Մեր զրուցակցի խոսքով՝ ոստիկաններից մեկն անընդհատ սադրանքների է դիմել, լեզվակռվի բռնվել իրավապաշտպանի հետ, ավելի ուշ անցել գռեհիկ ու փողոցային հայհոյանքներով խոսելաձեւին: Արթուր Հայրապետյանը հենց այդ ժամանակ սկսել է հեռախոսով տեսանկարահանել, սակայն կարմիր բերետավորներից մեկը խլել է իր ձեռքից հեռախոսը, ջնջել տեսանկարահանածը, հետո հեռախոսը գցել գետնին. «Իրենք բռնի ուժով հեռախոսը ձեռքիցս խլեցին, սկսեցին ինձ ծեծել: Արդեն հիշում եմ, որ ասֆալտի վրա ընկած էի, ու տասը կարմիր բերետավոր, եթե ոչ ավելի, քացիներով, հայհոյելով՝ ով ոնց հնարավոր էր, ծեծում էր: Աչքերս բացեցի ու տեսա, որ «Էվրիկա» սուպերմարկետի մոտ ընկած եմ, ման եմ եկել, մի կերպ գտել եմ ակնոցս, ուշքի եկել, տեսել Մարինան չկա, հետո տեղեկացել, որ նրան տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/09/19/1292250/?fbclid=IwAR1MNZeasG5Q-c_Nm52344F1PQMXO605f4KiMRjsEr6-4vcY8s8CcA3U2DU

© 1998 — 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Թեմաներ

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img