Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է. Նեդ Փրայս

| Veles ngo | ,

Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը:

«Ես ուզում եմ հատկապես հստակ ասել, որ ցանկացած աշխատանքի խափանում (իսկ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքի խափանումների մասին հաղորդումներ), կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի` հատկապես ձմեռային ամիսներին: Եթե դա միտումնավոր է, ապա անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումը», – ասել է Փրայսը:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նաև շեշտել է, որ Լաչինի միջանցքի փակումը կարող է լուրջ հումանիտար հետևանքներ ունենալ: Նա հիշեցրել է Twitter-ում հրապարակած իր հայտարարությունը, որով ԱՄՆ-ն Ադրբեջանի Կառավարությանը կոչ էր անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքքով՝ շեշտելով, որ առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են:

 189 Ընդհանուր դիտումներ,  2 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: