• June 23, 2023

Լաչինի միջանցքի արգելափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում․ կիպրացի պատգամավոր

Լաչինի միջանցքի արգելափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում․ կիպրացի պատգամավոր

Լաչինի միջանցքի արգելափակումը վտանգում է հազարավոր մարդկանց կյանքը՝ ստիպելով նրանց ապրել սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ անհրաժեշտության պայմաններում, ինչը էթնիկ զտման սպառնալիք է։ 

Կիպրացի պատգամավոր Ջորջ Լուկայդեսը ԵԽԽՎ-ում «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովում» թեմայով քննարկման ժամանակ նշել է՝ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ճանաչի Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները և մարդու իրավունքների լուրջ խախտումները։ 

 

Ադրբեջանը պետք է ամբողջությամբ հետևի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին և կյանքի կոչի Միջազգային դատարանի և ՄԻԵԴ որոշումները։