Չորեքշաբթի, 30 Ապրիլի, 2025
12.1 C
Yerevan

Իրավապահները մտել են Արմավիրի դատարան. Ինչ քրեական գործով

Ինչպես հայտնի է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց: 

ArmLur.am-ը գրել էր, որ դատախազ Կորյուն Ներսիսյանն կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, որի քրաեական գործով շոշափվում է նաեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանի եւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի անունները:

Ի դեպ ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով շոշափվող Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանի հայրը՝  էդիկ Հովհաննիսյանը, նախկինում աշխատել է ԱԱԾ-ում եւ եղել է Արմավիրի մարզի ԱԱԾ վարչության պետը:

Հիշեցենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։

Դատախազ Ներսիսյանը չի ընդունում մեղադրանքը: ArmLur.am-ին հասած տեեկությունների համաձայն՝ այս քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմինը մտել է Արմավիրի մարզի դատարան եւ քննչական գործողություններ է իրականացրել, ինչպես դատարանի նախագահի այլ նաեւ գործով այլ դատավոր Արթուր Ադամյանի աշխատասենյակում: Փորձեցինք տեղեկությունն անձամբ պարզել դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանից.

«Մենք որեւէ առնչություն չունենք, դա մի քիչ գաղտնի է, չեմ կարող փակագծերը բացել»: Ըստ էության՝ դատարանի նախագահ Հովհաննիսյանը ոչ հերքեց ոչ էլ հաստատեց մեր տեղեկությունը:

 

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img