Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի, 2024
15.1 C
Yerevan

Իշխանությունների «աննախադեպ» անպատասխանատվության պատճառով կորցրեցինք մեր հայրենիքն ու մի ամբողջ սերունդ

Համակերպվում ես, հետո անպատասխանատվության պատճառով արդարացվում, ու քանի որ երկրում տիրում է անպատասխանատվության մթնոլորտ, որովհետեւ հանցագործը, մարդասպանը, խարդախը.. ըստ ճաշակի եւ ըստ պետական համակարգին ձեռնտու եւ շահավետ է, մնում ու ծանրանում է ժողովրդի գլխին։

Դավիթ Տոնոյանի եւ Դավիթ Գասպարյանի մասին պատերազմից հետո լսեցի՞նք, թե ինչ գործարքների մեջ են եղել, իսկ դրանից առաջ տեսել ենք, թե ինչպես խոչընդոտ չի եղել, որ Դավիթ Գալստյանը (պարոն Դավո) հանդիպեր Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Տոնոյանի հետ, նրան պատկանող ընկերության հետ պայմանագիր կնքած՝ Հայաստանում «Կալաշնիկով»-ի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն սկսելու համար: Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց։ Հրաժարականով փրկվեց, ու պատասխանատվության չենթարկվեց, ոչ միայն այս գործի, այլ նաեւ պատերազմը ձախողելու, եւ դրանից առաջ այն միտքը, որ` նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց-ը դարձավ նվեր թշանամուն` նոր տարածքներ, մեր անթիվ զոհերի դիմաց։ Դավիթ Գասպարյանը նոր չի հայտնվել ասպարեզում։ Ինչպես պատահեց, որ առաջ այս մարդուն պետք էր օգտագործել, հաջողվեց, իսկ հիմա, երբ երկրում ամեն բան խառն է, պետք է շոու կազմակերպել, որպեսզի շատ հարցեր մնան ստվերում, որ շոուն տեղ գտնի` հասարակության շրջանում գա առաջին պլան։ Ստացվում է, որ մեր երկրում պատասխանատվության ենթարկվել նշանում է ժամանակին հրաժարական ներկայացնել, ու փախցնել, իսկ շոուն ապահովելու համար օգտագործել այնպիսի անուններ, որ հասարակությունը կընդունի ծափերով, եւ կսպասի շոուի ավարտին։ Ազգային անվտանգության ծառայություն, որ ունենայինք այսօր շատերը միայն պատերազմը ձախողելու, անթիվ զոհեր, ռազմագերիներ, տարածքային կորուստներ, վիրավոր զինվորներ, տնավեր դարձած մեր հայրենակիցներ, որոնց թողեցին անտերության մեջ, պատասխան կտային հենց այս իշխանությունները, որովհետեւ հենց այս իշխանությունների ապիկար ու ստահակ քաղաքականության շնորհիվ մենք կորցրեցինք մեր հայրենիքը, մի ամբողջ սերունդ մատաղ արեցին, ու վաղը մեր աչքի առաջ հաշմված տղաներ, որոնց առերեսվելու ենք, չենք կարողանալու ապրել։ Իսկ պատերազմի շարունակականության մասին լռում է իշխանությունը, կրկին թողնելով հասարակությանը անորոշության մեջ։ Ինչպես որ ամեն օր հնչող` հաղթելու ենք-ի հեղինակը մնաց անպատիժ։ Իսկ եթե դատախազություն, ազգային անվտանգություն, հատուկ քննչական ծառայություն, արդարադատություն ունենայինք, կհասկանայինք գոնե, ով էր այն մարդը, որը ասել էր ամեն օր հույս կտաս ժողովրդին, որ հաղթելու ենք, որպեսզի ժողովուրդը իր զավակներին ուղարկի պատերազմ, պատերազմում զոհվեն, որ ասեն, թե պատերազմ էր, իսկ պատերազմի ժամանակ ինչ ասես հնարավոր է, առանց առաջ նայելու, թե հանուն ոչնչի զոհվածների կողքին, ինչ նոր անուն դնեն, որ ծրագրված պատերազմը արդարացվի։

 

Հեղինակ՝ Ա.Հայրապետյան

Hot this week

Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը: Այս մասին...

Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Միսակյանի լիազորությունները կդադարեցվե՞ն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի արդարացման գինը դատավոր Վահե...

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կփոխանցվի շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար. Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում,...

Թեմաներ

Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը: Այս մասին...

Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Միսակյանի լիազորությունները կդադարեցվե՞ն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի արդարացման գինը դատավոր Վահե...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img