Երեքշաբթի, 21 Հունվարի, 2025
-4.9 C
Yerevan

Ինքնակամ վերադարձնել ապօրինի գույքը՝ նշանակում է ընդունել, որ թալանել են. ո՞վ կգնա դրան

Lragir.am-ի զրուցակիցն է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը

Պարոն Հոկտանյան, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով առաջին ուսումնասիրություններն ավարտվել են, նախկին պաշտոնյաների անուններ են շրջանառվում լրատվամիջոցներում, որոնց գույքը կալանքի տակ է։ Հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում կոչ էր արել նախկին պաշտոնյաներին «անհապաղ սկսել բանակցություններ՝ գողացվածն ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը»։ Կամավոր վերադարձի հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։

Դա շատ լավ կոչ է, բայց մեկ բայց կա։ Ճիշտ կլիներ, որ այդ կոչերն աներ 2018 թվականի ապրիլից հետո և այս իրավական կարգավորումները թողներ, ինչ-որ ժամկետ սահմաներ։ Մոտավորապես այն, ինչ արվեց Սաակաշվիլիի ժամանակ՝ 2004-2005 թվականներին։ Այսինքն՝ կարելի էր փորձել այդ ամենը առանց աղմուկի անել, եթե դա չլիներ, նոր անցներ այս քայլերին։ Հիմա այստեղ քայլերի հերթականությունը մի քիչ փոխվեց, սկզբում օրենսդրությունն ընդունվեց, հիմա կոչ է անում։

Սկզբունքը լավն է, որ ինքնակամ վերադարձնեն։ Բայց ինքնակամ վերադարձնել՝ նշանակում է ընդունել, որ իրենք դա թալանել են։ Եվ քանի որ օրենքն արդեն կա, հարց կառաջանա, որ կարող են հետո իրենց նորից պատժել։ Ասվե՞լ է արդյոք, թե ինչ երաշխիքներ են տրվում այդ անձանց։ Եթե դուք ասում եք վերադարձրեք, դա նշանակում է, որ պետք է երաշխիք տաք, որ ինքնակամ վերադարձնելուց հետո այդ մարդիկ խնդիրներ չեն ունենալու։ Եվ դա պետք է ամրագրվի իրավական համապատասխան ակտում։ Ես կարծում եմ, որ որոշ մարդիկ կհամաձայնեն այդ քայլին, եթե այդպիսի դրույթ լինի համապատասխան իրավական ակտում։

Երկրորդ պայմանն այն է, որ այդ վերադարձը պետք է լինի անանուն, ինչպես աշխարհում ընդունված է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը լրագրող է եղել, իսկ լրագրողները հենց մի բան լսում են, սիրում են հրապարակել։ Եթե անշարժ գույքի մասին է խոսք գնում, կարծում եմ՝ կիմացվի մարդկանց անունը, բայց գումարային վերադարձի դեպքում անունը չհրապարակելն այստեղ կարևոր է։ Եթե պետք է հետո հրապարակվի, որ այսինչն ինքնակամ վերադարձրեց գողացածը, աշխարհում այդպես չի լինում։ Մարդիկ կարող են գնալ այդ քայլին, եթե ապահովվի անանունությունը։

Երրորդ, ես կարծում եմ, որ նրանք, ովքեր այդ թալանն արել են, երեք տարիների ընթացքում, ինչ Փաշինյանը եկել է իշխանության, ինչպես կասեր դասականը՝ թղթով ամեն ինչ կարգին ցույց կտան։ Եվ ես վախենում եմ, որ այդ մարդիկ մեծամասնություն կլինեն։ Որքան ես հասկացա, Վլադիմիր Գասպարյանն ու Արամ Հարությունյանը, որոնց անունը շրջանառվում է այս գործերով, դժվար թե կամովին վերադարձնեն, եթե արդեն հրապարակվել են նրանց անունները։

Ամբողջական հոդվածը այստեղ՝ https://www.lragir.am/2021/07/03/652888/

Hot this week

2024 թ.-ին 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ

2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի...

Պետրոս Պետրոսյանը հեռացավ Քննչական կոմիտեից

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության...

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Թեմաներ

2024 թ.-ին 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ

2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի...

Պետրոս Պետրոսյանը հեռացավ Քննչական կոմիտեից

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության...

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Դատարանն արդեն անօրինական է ճանաչել Տիգրան Ավինյանի բարձրացրած գները․ Գևորգ Բարսեղյան

Գևորգ Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Տրանսպորտի գների թանկացման...

Սերժի Վաչո, թե՞ Վաչոյի Սերժ

https://www.youtube.com/watch?v=cekLsxVfN24&t=108s
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img