Հինգշաբթի, 27 Մարտի, 2025
9.1 C
Yerevan

Ինչ համարանիշ ունի Արթուր Դավթյանի սանիկը, և ում անունով է այն գրանցված

Մամուլում օրերս հրապարակվել էին կոնկրետ հարցադրումներ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. արդյոք իրականությո՞ւն է այն, որ Ձեր սանիկ Սարգիս Թարխանյանի ավտոմեքենային պետհամարանիշի փոխարեն ամրակցված է 78 AM 001 հաշվառումից հանված համարանիշը:

Եթե նշված համարանիշը հաշվառումից հանված չէ, ապա ո՞ւմ անունով է գրանցված այն եւ արդյոք իրականությո՞ւն է, որ Ձեր բարեկամ Արթուր Բաղդասարյանի ավտոմեքենային ամրակցված է հաշվառումից հանված 353 LV 61 համարանիշը: Եթե նշված համարանիշն էլ հաշվառումից հանված չէ, ապա ո՞ւմ անունով է գրանցված այն: Ի դեպ, Սարգիս Թարխանյանը ՀՀ գլխավոր դատախազի վարորդն է, համատեղությամբ նաեւ դատախազության Անվտանգության վարչության պետը:

Այս տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից հայտնեցին. «Նշված պետհամարանիշները հաշվառումից հանված չեն: Թե ում անունով են դրանք գրանցված, համարվում է անձնական տվյալ, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով` դրա տրամադրումը կհանգեցնի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման, ինչով պայմանավորված` այդ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ, մանավանդ որ ՀՀ դատախազությունը այս շրջանակներում անձնական տվյալներ մշակող եւ տնօրինող մարմին չէ:

Ինչ վերաբերում է Սարգիս Թարխանյանի աշխատանքային կարգավիճակին կամ աշխատանքի բնույթին, ապա վերջինս զբաղեցնում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման եւ անվտանգության ապահովման վարչության պետի պաշտոնը եւ իրականացնում է վերջինիս գործառույթներից բխող պարտականություններ»:

 

 

Hot this week

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=hq854Cwf0GU&t=33s

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Թեմաներ

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին

Մոսկվան Երեւանից տեղեկություն է խնդրել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու...

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img