Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
13.3 C
Yerevan

Ինչ առաջարկներ է Մոսկվան փոխանցել Հայաստանին և Ադրբեջանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտարարություն են տարածել, որի մի կետում ասվում է.

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մյուս կետում ասվում է. Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:

Նկատենք՝ երեկ, մինչեւ այս հանդիպումն իր առաջարկներ ներկայացնելու մասին հայտնել էր պաշտոնական Մոսկվան: Մասնավորապես ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման համար ՌԴ-ի համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին և Ադրբեջանին: Սակայն ռուսական կողմի առաջարկների մասին մանրամասներ այդպես էլ չէր նշվել եւ դատելով երեկվա հայտարարությունից, դրանք, բնականաբար չեն ընդունվել:

Իսկ ինչ առաջարկների մասին է խոսքը.

ArmLur.am-ի տեղեկություններով, պաշտոնական Մոսկվան առաջարկել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայել կամ ռուս կամ ՀԱՊԿ քաղաքացիական առաքելություն. այս առաջարկին սակայն  Հայաստանը դեմ է եղել, Ադրբեջանը՝ ոչ այնքան:  Մյուս կետով էլ ՌԴ-ն  առաջարկել է չճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս, սակայն  տեւական ժամանակով մոռանալ Արցախի որեւէ կարգավիճակի մասին:

Հավելենք, որ Պրահայից Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ, Հայաստանից ՌԴ է մեկնում նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը:

 

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img