Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
-4.9 C
Yerevan

Ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքին. «Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, 2020թ-ի հուլիսի 24-ին ԱԱԾ-ն մի աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով,

որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ եւ դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին՝ անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով, իբրեւ կատարում են սոցհարցումներ ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ են ստանում:

Ըստ պաշտոնական տեղեկության՝ նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 եւ 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից: Այսինքն՝ «Վիվա ՄՏՍ»-ի կոդով հեռախոսահամարներից են թշնամիները ահաբեկել, ինֆորմացիաներ կորզել մեր հայրենակիցներից: Ինչպե՞ս են ադրբեջանցիները դարձել «Վիվա ՄՏՍ»-ի քարտի տերեր: Ինչպե՞ս է բարեգործություններով հայտնի «Վիվա ՄՏՍ» ընկերությունը ադրբեջանցիներին բջջային քարտեր բաժանել, ընդ որում՝ Վիվայի քարտերը ոչ թե շարքային ադրբեջանցիների ձեռքին են հայտնվել, այլ հատուկ ծառայությունների աշխատակիցների:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննություն է իրականացրել այս թեմայով, եւ ՀՀ ԱԱԾ-ին ուղղված մեր այս հարցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից պատասխանել են. ««ՄՏՍ Հայստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել»: Այդ դեպքում ինչպե՞ս են հայտնվել նրանց ձեռքին «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը: Շարունակելի….

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Փող լվալու նուրբ արվեստը по «Карабахски»

https://www.youtube.com/watch?v=iSGDC67LMec&t=2s

Թեմաներ

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Դատախազությունը պահանջում է Ստեփանավանի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք և 270 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել...

Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը

2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր...

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ, ԱԽ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img