Երեքշաբթի, 12 Նոյեմբերի, 2024
3.1 C
Yerevan

Ինչպե՞ս պետք է գործեն դատարանները COVID-19 համավարակի պայմաններում

COVID-19 համավարակը փոխեց գրեթե ամեն ինչ, այդ թվում և դատական համակարգի աշխատանքը։

Ինչպես բազմաթիվ երկրներում, այդպես էլ Հայաստանում այս տարի առաջին անգամ որոշ դատարաններ ստիպված էին կարճ ժամանակում անցում կատարել դատավարությունների հեռավար անցկացման եղանակին, որպեսզի չխաթարվեր դատարանների բնականոն գործունեությունը արտակարգ դրության պայմաններում:

Այսպիսի փոփոխություններն ի հայտ են բերել մի շարք խնդիրներ դատական համակարգի աշխատանքների անխափան և բնականոն իրականացման համար։

Ոլորտի վերաբերյալ ուսումնասիրություններ են արվել տեղական հասարակական կազմակերպությունների կողմից և ներկայացվել են մի շարք առաջարկություններ։ Մասնավորապես, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից իրականացված «Արդար դատաքննության իրավունքի երաշխիքները COVID-19 համաճարակի պայմաններում» ուսումնասիրությունն առաջարկում է

  1. ՀՀ դատավարական օրենսգրքերով սահմանել էլեկտրոնային հավելվածների միջոցով Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում դատական նիստերը հեռավար/առցանց եղանակով իրականացնելու հնարավորություն, այդ թվում դատարանի նախաձեռնությամբ` նախատեսելով օրենսդրական անհրաժեշտ երաշխիքներ, այդ թվում անձի ինքնությունը պարզելու, վկայի հարցաքննության դեպքում վերջինիս կողմից իր պարտականությունների վերաբերյալ տեղեկացնելու և պատասխանատվության մասին զգուշացված լինելու փաստաթուղթը ստորագրելու մեխանիզմներ, նիստի ընթացքում կոնֆիդենցիալության պահպանման պայմաններում փաստաբանի հետ հեռահաղորդակցվելու, անազատության մեջ գտնվող ամբաստանյալների դեպքում՝ ազատազրկման վայրերից դատական նիստերին մասնակցելու հնարավորություններ և այլն:
  2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում սահմանել նաև մինչդատական փուլում քննչական և այլ դատավարական գործողությունների իրականացման հնարավորություն հեռավար/առցանց եղանակով` բացառությամբ այն գործողությունների, որոնց իրականացումը հեռավար կարգով անհնար է պայմանավորված իրենց բնույթով, օրինակ` քննչական փորձարարություն և այլն:
  3. Մանրամասն կարգավորել դատավարության մասնակիցների կողմից դատական նիստի (քննչական/դատավարական գործողության) ընթացքում հնարավոր ապացույցներ/փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով ներկայացնելու, ինչպես նաև դրանց/գործի նյութերին ծանոթանալու կարգն ու պայմանները:
  4. Ապահովել հանրության մասնակցությունը դատական նիստերին` դատարանի դահլիճում համավարակի կանխմամբ պայմանավորված անհրաժեշտ միջոցների սահմանման միջոցով (նվազագույն սոցիալական հեռավորություն, դիմակների պատշաճ կրման պահանջ, ջերմաչափում և այլն) 20 կամ հեռավար կարգով անցկացվող դատական նիստերը առցանց եղանակով հեռարձակելու միջոցով:

Դեռևս մայիսին հրապարակված «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների համատեղ ուսումնասիրությունում ևս առաջարկվում էր իրականացնել օրենսդրական փոփոխություններ և հնարավորություն ստեղծել դատական նիստերի հեռավար անցկացումն ու փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացումը շարունակել նաև արտակարգ դրության ավարտից հետո։

 

Hot this week

7 անձի, այդ թվում՝ մետրոպոլիտենի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել հափշտակության համար․ ՔԿ

ՀՀ ​​​​​քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել են...

ՔՊ-ն օրենքում կետ է մտցնում, որով ցանկացած պահի կչեղարկի ընտրությունների արդյունքներն ու քվեները. Խաժակյան

Իշխանությունն իր համար ստեղծում է ևս մեկ լծակ՝ ընտրության...

Արաբկիրի ոստիկանուհու ինֆորմատոր ամուսինը

https://www.youtube.com/watch?v=8xC9wonX6bw&t=1113s

Կենտրոնի քննչականի մոտ

https://www.youtube.com/watch?v=tKNE9TmFeYU&t=41s

Լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը դիմում կներկայացնի ՄԻԵԴ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Վահե...

Թեմաներ

7 անձի, այդ թվում՝ մետրոպոլիտենի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել հափշտակության համար․ ՔԿ

ՀՀ ​​​​​քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել են...

Կենտրոնի քննչականի մոտ

https://www.youtube.com/watch?v=tKNE9TmFeYU&t=41s

Լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը դիմում կներկայացնի ՄԻԵԴ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Վահե...

Հանդիպում կենդանասերների հետ

https://www.youtube.com/watch?v=vWZIpu1b6vs

Թրամփը հայտարարել է, որ դարձել է ԱՄՆ 47-րդ նախագահը

Դոնալդ Թրամփն իրեն հռչակեց ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող։ Այս...

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները․ ԱԳՆ

Այսօր ստացվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img