Ի՞նչ ունեցվածք ունի Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը.Տեսանյութ

Zham.am-ը ներկայացնում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի ունեցվածքը՝ ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարագրի: 2018 թվականի պաշտոնի ստանձման հայտարարագրում, որը ներկայացվել է 2018 թվականի նոյեմբերի 5-ին, Հունան Պողոսյանը գրանցել է 15 մլն դրամ և 20 հազար դոլար դրամական միջոց: Եկամուտները կազմել են 6 մլն 445 հազար 176 դրամ, որը գոյացել է հետևյալ միջոցներից 4 մլն 794 հազար 22 դրամ՝ աշխատանքի վարձատրություն, 1 մլն 651 հազար 154 դրամ՝ կենսաթոշակ: Անշարժ և շարժական գույք գրանցված չէ: 2017 թվականի տարեկան հայտարարագրում, որը ներկայացնելու ժամանակ Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը, գրանցված է 5 մլն 884 հազար 272 դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից: Դրամական միջոցները կազմել են 20 մլն դրամ և 20 հազար դոլար; Հունան Պողսյանի կնոջ՝ Նունե Պողոսյանի 2017 թվականի հայտարարագրում գրանցված է 7 մլն դրամ և 5000 դոլար դրամական միջոց: Հունան Պողոսյանի որդու՝ Հրաչյա Պողոսյանի 2017 թվականի հայտարարագրում գրանցված է 3 մլն 629 հազար 400 դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից: ©  Zham.am

 491 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: