Ի՞նչ ունեցվածքով հեռացավ 7 օր որպես վարչապետ պաշտոնավարած Սերժ Սարգսյանը (Տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»՝ այս խոսքերով երկիրի ղեկավարի պաշտոնին հրաժեշտ տալով հեռացավ Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում ամենակարճ պաշտոնավարած վարչապետը` Սերժ Սարգսյանը, ով վարչապետի պարտականություններն իրականացրեց ընդամենը 7 օր: Արդեն տևական ժամանակ Սերժ Սարգսյանն ակտիվ քաղաքականության մեջ չէ, նա հրապարակային հանդիպումներ և ելույթներ չի ունենում և զբաղված է կուսակցական գործունեությամբ: Այսպիսով, Zham.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածքով հեռացավ Սերժ Սարգսյանը: Մայիսի 2-ին ներկայացված պաշտոնի դադարեցման հայտարարագրում Սերժ Սարգսյանը գրանցել է 1 բնակարան և MITSUBISHI MONTERO-SPORT 3.5 I մոդելի ավտոմեքենա: Սարգսյանի փոխառությունները կազմել են 107 մլն 998 657 դրամ: Դրամական միջոցները կազմել են 25 մլն 200 000 դրամ: Եկամուտները` 19 մլն 871 282 դրամ, որը գոյացել է հետևյալ միջոցներից` 15 մլն 470 010 դրամ` աշխատանքի վարձատրություն, 689 078 դրամ` աշխատանքի վարձատրություն, 3 մլն 712 194 դրամ` տրվա փոխառություններից ստացված եկամուտ: Սերժ Սարգսյանը հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող 3 անուն թանկարժեք գույք` Հնաոճ իրեր,  Կտավների հավաքածու,  Ժամանակակից նկարիչների կտավներ: Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի ունեցվածքի վերջին հայտարարգիրը 2017 թվականի տարեկան հայտարարագիրն է, որը ներկայացվել է ս/թ մարտի 20-ին: Ռիտա Սարգսյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ և եկամուտներ: Հարկային տարվա սկզբին դրամական միջոցները կազմել են 17 մլն 950 000 դրամ, որը հարկային տարվա ավարտին աճել է` դառնալով 18 մլն 600 000 դրամ: Եկամուտները կազմել են 10 մլն 553 294 դրամ, որը գոյացել է տրված փոխառություններից ստացված տոկոսից: © Zham.am

 958 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: