Եթե հաշվի չառնենք համաճարակը, որը օր-օրի նոր թափ է առնում, ավելանում մահվան եւ վարակվածների թվերը, հաշվի չառնենք,
որ հոկտեմբերի մեկից ուժի մեջ կմտնի չպատվաստված աշխատողներին` ամիսը երկու անգամ պարտադիր թեստավորումը, որի ծախսը մնալու է կամ գործատուի կամ աշխատակցի վրա, հաշվի չառնենք թեստավորման ծախսերը, հաշվի չառնենք, որ պատերազմը տանուլ ենք տվել, թե տարածքային եւ թե մարդկային կորուստներ տվել, հաշվի չառնելով, որ մինչեւ հիմա մեր զինվորների աճյուններն են մեր կորցրած տարածքներից գտնում, չհաշված հայրենազրկվածների եւ տնազուրկ քաղաքացիների կարգավիճակը, այն, որ թշանմին մեր սուվերեն տարածքներում արդեն ամիսներով ամրապնդվել է, եւ կրակում է մեր տարածքների վրա, որի պատճառով զոհեր ենք ունեցել, ապա այս ամենի ֆոնին կառավարությունը հաշվի չառնելով ոչինչ, կարծես երկրում ամեն ինչ կարգին հունով ընթանում է, որոշել է գունագեղ տոնախմբություն անցկացնել անկախության օրվա առիթով, այն դեպքում, որ կրկին հաշվի չառնենք, որ անկախությունը կորցնելու շեմին ենք, ապա սկսենք նրանից, որ այս իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարը սկսել է հենց սկզբից եւ ինքն իրեն հայտարարել, որ կոռուպցիան այլեւս անցյալում է։ Բայց չգիտես ինչու անկախության գունագեղ տոնախմբության հաղթող կազմակերպությունն ընտրվել է առանց մրցույթի: Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ կոռուպցիա։ Այսինքն՝ բյուջեի մի քանի հարյուր միլիոն դրամը կտնօրինի մի կազմակերպություն, որը ոչ մեկին չի հաղթել, ոչ էլ փորձ է արվել, ըստ էության ծրագիր ներկայացնել.. չի ներկայացվել ավելի լավ ու էժան ծրագիր, որի միջոցով հնարավորություն կլիներ ընտրության, բայց պարզվում է, որ կառավարությունում լավ բարեկամներ ունի կազմակերպության տերը, որը չի պահանջվել` ոչ մրցույթ հայտարարել, ոչ էլ ընտրություն։
Բայց այստեղ ամենազավեշտալին այն է, որ կառավարությունն այսօրինակ կոռուպցիոն դրսեւորումը ներկայացնում է իբրև հրատապ ծախս, որի պատճառով մրցույթ անցկացնել չի կարող: Ստացվում է, որ կամ վերջին րոպեին են որոշել գունագեղ միջոցառում կազմակերպել, որը իհարկե թույլ չի տալիս ոչ արդարացման եւ ոչ էլ կարելի է խուսափել կոռուպցիայի ռիսկերից…
Մրցույթում չհաղթող կազմակերպությունը` «Դոմինո փրոդաքշնն» է, այն նույն կազմակերպությունն է, որը նախընտրական շրջանում նկարեց ՔՊ-ի քարոզչական հոլովակները: Ստացվում է, որ ՔՊ-ն ունի իր միջոցառումների տնական կազմակերպությունը, որից անդին ոչ ոքի չի տեսնում։ Կառավարության ո՞ր անդամի հանձնարարությամբ է, որ առանց մրցույթի «Դոմինոյին» առաջ են գցել: Եվ ի՞նչ կա թաքնված «Դոմինոյի» հետեւում եւ ովքեր են այդ կազմակերպության տերերը։ Փորձեցինք ճշտել, կառավարությունից մեզ ոչինչ չասացին մրցույթի չանցկացման մասին, ավելին` հեռախոսը անջատեցին, երբ լսեցին գունագեղ միջոցառման մասին մեր հարցին։ Կարծես մենք էինք գունագեղ միջոցառումը առաջարկել նրանց։ Հաշվի առնելով կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու «Դոմինոյի» ղեկավար Աշոտ Առաքելյանի մտերիմ հարաբերությունները, այստեղ կարելի է գլխի ընկնել` հասկանալ, որ հենց Արայիկ Հարությունյանն է Փաշինյանին առաջարկել գունագեղ տոնախմբության` մրցույթում չհաղթող կազմակերպությանը տալ բոլոր ծախսերի իրացումն ու ստանալ այն, ինչ կտեսնենք Հանրապետության հրապարակում անկախության օրվա առթիվ:
Ա․Հայրապետյան