Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական համակարգում է դեռ 2013 թվականից: Նա 2013-ից մինչև 2016 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2016 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Իսկ 2017 թվականից, ՀՀ ԱԺ կողմից նույն տարվա դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Իրավաբան.net–ը ձեզ է ներկայացանում նրա գույքն ու եկամուտները:
Այսպիսով, 2013 թվականին՝ պաշտոնը ստանձնելիս, Դավիթ Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարարագրում նշել է.
Տարեկան հայտարարագրի համաձայն դատավորի դրամական միջոցները փոքր ինչ նվազել են՝ կազմելով 13,120,000 դրամ: Եկամուտները 2013 թ-ին կազմել են 4,377,614 դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից՝ աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից:
2014 թվականին Դավիթ Գրիգորյանը ձեռք է բերել՝
Նրա դրամական միջոցները կազմել են 13,675,000 դրամ, եկամուտներն էապես ավելացել են՝ կազմելով 5,234,370 դրամ, որը ստացվել է վարձակալությունից և աշխատավարձից, ինչպես նաև 83,040,000 դրամի 3 աղբյուրից նվիրատվություն է ստացել՝ բնամթերքի տեսքով:
2015 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 15,200,000 դրամ, իսկ եկամուտները՝ 4,914,370 դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2016 թվականին, երբ Դավիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, պաշտոնը ստանձնելիս հայտարարգրել է.
Հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները նվազել են և կազմել 1,800,000 դրամ, իսկ եկամուտները՝ 7,110,000, որը ստացվել է աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից:
2017 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 3,000,000 դրամ, եկամուտները՝ 7,360,000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից:
2018 թվականին Դավիթ Գրիգորյանը հայտարարագրել է 5,100,000 դրամ, նրա եկամուտները կազմել են 9,691,999 դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձից, վարձակալության դիմաց ստացված վճարից, ստացված փոխառությունից:
Դատավոր Դավիթ Գրիգորյանի կինը՝ Նարինե Հովհաննիսյանը
Դատավորի հետ որպես համատեղ անձ է բնակվում նաև Ալլա Գրիգորյանը, ում 2015, 2016, 2017 և 2018 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ:
Դավիթ Գրիգորյանի որդու և դստեր՝ Մերի և Արիս Գրիգորյանների 2017 և 2018 թվականների հայտարարագրերում ևս ոչինչ նշված չէ:
Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև Դավիթ Գրիգորյանի կենսագրությունը:
Դավիթ Գրիգորյանը ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում:
1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
07.10.1991-22.10.1992թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Շահումյանի շրջանի դատախազության ստաժոր:
22.10.1992-11.09.1997թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազության քննիչ:
11.09.1997-12.01.1999թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազի օգնական:
12.01.1999-27.12.2002թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի օգնական:
27.12.2002-07.10.2004թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի ավագ օգնական:
2004 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ:
2010 թվականից աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ:
2013 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
© Iravaban.net
44 Ընդհանուր դիտումներ, 1 Օրվա դիտումներ