Չորեքշաբթի, 26 Մարտի, 2025
11.1 C
Yerevan

«Ժողովուրդ»․ «Արդշինբանկ»-ի ոսկերիչը մի քանի հոգու հետ 276 մլրդ է հափշտակել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքացի Վրեժ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քաղաքացիներ Արա Վարդգեսի Թաթոսյանի,

վերջինիս եղբայր Արտակ Վարդգեսի Թաթոսյանի եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղի ոսկերիչ Պավլիկ Մանուկյանի հետ կազմակերպված խմբով 2017թ. մարտի 30-ից մինչեւ 2018թ. փետրվարի 20-ը բանկից խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար:

Ըստ նախաքննական մարմնի՝ խումբը պղինձ-ցինկ համաձուլվածքից ու այլ մետաղներից պատրաստված կեղծ ոսկյա ձուլակտորներն ու զարդերը որպես ոսկի տարբեր անձանց անուններով գրավ է դրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում։ Ոսկերիչ Պավլիկ Մանուկյանը եւս տեղյակ ու մասնակից է եղել կեղծ ոսկուց պատրաստված իրերը որպես ոսկյա զարդ բանկում գրավադրելու գործին։ Պայմանագրերով տրվել են տարբեր չափերով վարկերի գումարներ, ընդհանուր՝ 276 մլրդ 159 մլն 703 հազար ՀՀ դրամ գումար, որը խարդախությամբ հափշտակվել է: Այս գործով քննությունը շարունակվում է:

Ի դեպ, Armlur.am-ը հուլիսի 28-ին գրել էր, որ «Արդշինբանկ»-ի հաշվապահները, գանձապահը, կառավարիչը հափշտակություն էին արել, քանի որ 35 քաղաքացու ոսկյա իրեր դուրս էին բերել բանկից եւ յուրացրել: Կարճ ասած, «Արդշինբանկ»-ում ոսկու գրավադրմամբ վարկ վերցնելը խիստ ռիսկային է. գուցե քեզ պղնձի կտոր վերադարձնեն ոսկյա զարդերի փոխարեն կամ վերցնեն ոսկեղենն ու պարզապես անհետանան:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=hq854Cwf0GU&t=33s

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Թեմաներ

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին

Մոսկվան Երեւանից տեղեկություն է խնդրել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու...

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img