Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
15.1 C
Yerevan

Թովմասյանը և ՍԴ անդամները թույլ չեն տալիս ունենալ ժողովրդավարական երկրին հարիր ՍԴ. Սերժ Սարգսյանը ևս համառում էր…

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն անդրադարձ է կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Հայաստանի կառավարության ու խորհրդարանի և Սահմանադրական դատարանի միջև ընթացող «բաց հակամարտությունը» խիստ մտահոգիչ համարելով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Լուսինե Հակոբյանի դիտարկմամբ՝ իրականում կա կոնֆլիկտ կառավարության, խորհրդարանի և ՍԴ միջև. «Վարչապետը հայտարարեց, որ 2019թ. Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի ՍԴ, բայց, ինչպես տեսնում ենք, դեռևս չունենք: Հրայր Թովմասյանը և մյուսները շարունակում են պաշտոնավարել և չզիջել իրենց դիրքերը: Իրավիճակը համադրելի է 2018թ. թավշյա հեղափոխությանը նախորդող ժամանակահատվածի հետ, երբ հասկանալի էր, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, խնդիրը վերաբերում էր համակարգին, որի ղեկավարը նա էր: Ժողովրդի համար հստակ էր, որ Ս. Սարգսյանը և նրա թիմը չէին սպասարկում ժողովրդավարական հասարակության շահը, և ըստ այդմ՝ պետք է հեռանար, Ս. Սարգսյանը համառում էր: Հիմա համանման իրավիճակ է, նույն համառությունը, ի հեճուկս իշխանության, դրսևորում են Հրայր Թովմասյանը և ՍԴ մյուս անդամները՝ թույլ չտալով, որ Հայաստանում դատական համակարգը ևս զարգանա ժողովրդավարական ճանապարհով»:

«Եվրոպայի խորհուրդը մեր գործընկերն է, մենք մեր երկրի մոդելը՝ սկսած 1990-ականներից, ձևավորում էինք Եվրախորհրդի սկզբունքներով: Վենետիկի հանձնաժողովը մեծ նշանակություն ունեցավ մեր օրենսդրության ձևավորման և բարեփոխումների հարցում: Եվ հիմա էլ մենք Վենետիկի հանձնաժողովին մեր գործընկերն ենք համարում»,- նշեց Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ ընդունելի է Վենետիկի հանձնաժողովի մտահոգությունը, որը նա արտահայտել է իր հայտարարության մեջ:

«Բուքիքիոն նշել է, որ Սահմանադրական դատարանը պետք է ունենա այնպիսի արժեքներ, որոնք բնորոշ են ՍԴ-ին, ինչը չկա: Մենք ուզում ենք հարցը լուծել ինստիտուցիոնալ ճանապարհով, իսկ Հրայր Թովմասյանն անընդհատ պատասխանում է որպես անձ և փորձում է քաղաքականացնել հարցը… ՍԴ շուրջ կառուցողական բանավեճ չի ծավալվում, կարծում եմ՝ Բուքիքիոն սա նկատի ունենալով է առկա իրադրությունը համարել կոնֆլիկտ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը հնարավոր է լուծել:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ անհրաժեշտ է օր առաջ ազատվել ՍԴ անդամներից և ձևավորել նոր, ժողովրդավարական երկրին հարիր ՍԴ:

Մանրամասն՝ տեսանյութում:

© 1in.am

Hot this week

Գլխավոր դատախազի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր...

Դատախազությունը Սեդրակ Քոչարյանից և նրա կնոջից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ

Դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից...

ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա վարույթ է հարուցվել դատավորի նկատմամբ. բարեխիղճ սեփականատիրոջը զրկել են սեփականությունից

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ...

Երևանը և երևանցիք

https://www.youtube.com/watch?v=s-klGoqW5V4

ԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին

Միացյալ Նահանգները գնահատում է Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունները:...

Թեմաներ

Տուն տնավարի սպասարկում

https://www.youtube.com/watch?v=trAWmynounQ

Հովհաննես Խուդոյանը դատախազություն ներկայացրեց հանցագործության մասին 2 հաղորդում

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատախազություն ներկայացրեց հանցագործության մասին 2 հաղորդում։ Մեկը...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img