Շաբաթ, 10 Մայիսի, 2025
17.1 C
Yerevan

Թող պարգևատրեն, ում ուզում են, բայց ոչ մեր հաշվին. «Վելես» հկ-ն դիմում է Հայկ Մարությանին

«Վելես» իրավապաշտպան հկ-ի նախագահ Մարինա Պողոսյանը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին.«Մենք դիմել ենք Երևանի քաղաքապետին, որպեսզի մեզ տրամադրի տեղեկություններ, թե ինչ չափորոշիչներով են տրվել պարգևատրումները: Այսինք՝ եթե դա աշխատավարձի համար սահմանված գումարն է, պետք է լինի ըստ հաստիքացուցակի»:

Իրավապաշտպանն ասում ՝ խոսակցություններ կային, որ փողոցների կարմիր գծերը պետք է հանվեն, հետո փոխվեց որոշումը՝ մեկնաբանությամբ, թե կարմիր գծերից եղած խնայողությունները կօգտագործվեն Երևանի մանկապարտեզների վերանորոգումների համար.«Ուզում եմ  մի բան հասկանալ՝ նախկինում մանկապարտեզները ֆինանսավորում չունեին, և ծնողների գրպանից էին այդ ծախսերը կատարվում: Հարց է առաջանում՝ հիմա արդյո՞ք այդ բոլոր կարիքները հոգացել ենք, որ ավելորդ գումարներ են առաջացել: Սա, իրականում, շատ դատապարտելի է: Ես դա դիտարկում եմ ոչ իրավաչափ»:

Մարինա Պողոսյանն ասում է՝ անհասկանալի է՝ ինչպես են որոշել՝ ով ինչքան աշխատանք է կատարել՝ «կգ»-ով, «սանտիմետրով», «մետրով».«Մարդը, այսպես թե այնպես, պետք է իր աշխատանքային պարտավորությունները 100%-ով կատարի: Եթե չի կատարել, ուրեմն չպետք է ստանա աշխատավարձը: Այսինքն՝ ինչ է դուրս գալիս՝ մենք աշխատավարձ ենք տալիս նրա համար, որ ինքը լա՞վ է աշխատել: Եթե աշխատանքի է ընդունվել, պետք է լավ աշխատի»:
Իրավապաշտպանի կարծիքով՝ նաև համեմատական է պետք՝ նախկինում ինչպե՞ս է կարգավորվել այս գործընթացը.«Եթե սա լիներ որևէ մասնավոր ընկերությունում, այլ հարց կլիներ, բայց քաղաքապետարանն իմ՝ երևանցու հարկով է ապրում, և ես պարտավոր եմ իմանալ՝ իմ տված փողն ում են տվել: Թող պարգևատրեն, ում ուզում են, բայց ոչ մեր հաշվին: Եթե պարզվի, որ մեր տված հարկի մի մասն, օրինակ, օգտագործում եմ պարգևավճարների համար, իմանաք, չտանք»:

Իրավապաշտպանն ասում է, որ տվյալները ենթական են հրապարակման.«Եթե մենք խոսում ենք թափանցիկության ու հաշվետվողականության մասին, ապա մենք պետք է իմանանք՝ որտեղ են օգտագործվում մեր տված հարկերը»:

©  Politik.am

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img