Կիրակի, 16 Փետրվարի, 2025
-5.9 C
Yerevan

Թիկնապահներ 10 տարով, ավտոտրանսպորտ, կահավորված գրասենյակ, հատուկ կենսաթոշակ. ինչ է սպասվում պաշտոնաթող վարչապետին

Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Նախագծով սահմանվում է, որ պաշտոնաթող վարչապետներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն՝ 10 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել կառավարության սահմանած կարգով:

ԱԱԾ-ի ներկայացված նախագծով՝ պաշտոնաթող վարչապետին տրամադրվում է ավտոտրանսպորտ և իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ:

«Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր, իսկ գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով», — նշված է նախագծում։

Ամբողջական հոդված այստեղ՝https://lurer.com/?p=460522&l=am

Hot this week

Թեմաներ

Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին իրավասու դատարան է հանձնել...

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում...

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին․ մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը

ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր...

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img