Կիրակի, 1 Հունիսի, 2025
31.1 C
Yerevan

Ընդամենը օրերի ընթացքում, Բերձորն ու Աղավնոն հանձնվելու է թուրքին. հաջորդը՝ Սյունիքն է. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է.
«Լաչինի մատույցներում թեժ մարտեր են ընթացել

Ունենք մեկ զոհ, 8 վիրավոր

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացել է մեկ, վիրավորում է ստացել 8 զինծառայող։
Առավոտից բավականին թեժ մարտեր են ընթացել Լաչինի միջանցքի մոտակայքում։
Թշնամին ընդուպ մոտեցել է Եղցահող գյուղին եւ այս պահին փորձում է դիրքավորվել գյուղի հարակից բարձունքում։
Արցախի շուրջ օղակը սեղմվում է։
Ադրբեջանը պահանջում է մինչեւ օգոստոսի 5-ը հանձնել Բերձորն ու Աղավնոն եւ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն կազմակերպել այլ երթուղով։
Իրավիճակը Բերձորում լարված է։ Փորձել են անգամ սպամոնտաժել Բերձորի շրջադարձի վրա գտնվող հուշարձանը, սակայն ռուս խաղաղապահները թույլ չեն տվել։
Բերձորցիներն ու Աղավնոյի բնակիչները, թվով մոտ 500 բնակիչ, հրաժարվում են լքել իրենց տները։ Այս փորձում են լուծել Աղավնոյի բնակիչների տարհանման հարցը։
Ինչ վերաբերվում է այլընտրանքային ճանապարհին, որը կառուցում է ադրբեջանական կողմը, ցավեշտը, կամ ողբերգությունն այն է, որ Հայաստանի հատվածում նման ճանապարհ պարզապես չկա։
Ու էսպես, ընդամենը օրերի ընթացքում, Բերձորն ու Աղավնոն հանձնվելու է թուրքին։
Հաջորդը՝ Սյունիքն է։
Թուրքից խաղաղություն աղերսող վիժվածքներ»։

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img