Շաբաթ, 17 Մայիսի, 2025
12.3 C
Yerevan

«Զվարթնոց»-ում երկրորդ թռիչքուղի կկառուցվի, պայմանավորվածություն արդեն կա. նախարար

 Երևանի«Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է երկրորդ թռիչքուղու կառուցում։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Քննարկումների հերթական բլոկը վերաբերում էր եվրասիական ինտեգրմանը, այդ իսկ պատճառով անցկացվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հետ համատեղ:
Պապոյանի տեղեկացմամբ` էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարում օդանավակայանի օպերատորպ՝ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության հետ (պատկանում է հայազգի արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին — խմբ.) պայմանագրի նոր տարբերակի շուրջ, որը կետ է ներառում երկրորդ թռիչքուղու կառուցման վերաբերյալ։ Բանակցությունները գրեթե ավարտված են, մնում է ճշտել մանրամասները և ստորագրել պայմանագիրը, ասել է նախարարը։
«Մեր զբոսաշրջային հնարավորությունները սահմանափակ են տեխնիկական գործոնների պատճառով, և մենք ուզում ենք լուծել այդ խնդիրը», – հավելել է նա։
Ակնկալվում է, որ զբոսաշրջիկների նոր հոսք է սպասվում Արաբական Միացյալ Էմիրություններից, հատկապես, որ Արագածոտնի մարզում նոր լեռնադահուկային հանգստավայր է կառուցվում։ ԱՄԷ-ի բնակիչների համար սա կլինի ամենամոտ միջազգային լեռնադահուկային հանգստավայրը, և իշխանությունները նախատեսում են հնարավորինս շատ արաբ զբոսաշրջիկների ներգրավել, հավելել է Պապոյանը։

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img