Պաշտպանության նախարարության շենքի մոտ 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում. նրանք հանդիպում են պահանջում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի ու 4-րդ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց զոհված ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
44-օրյա պատերազմի ժամանակ Մարտակերտում ծառայող նրանց որդիները ռազմական գործողությունների 27-րդ օրը տեղափոխվել են Մարտունի -2՝ Ուրյան լեռան բարձունքը պաշտպանելու։ Ծնողների խոսքով` դիրքերում իրենց որդիները մնացել են առանց հրամանատարի, բաց երկնքի տակ՝ անորոշ իրավիճակում, ինչի հետևանքով 34 զինծառայողները զոհվել են։
Ամբողջական հոդվածը այստեղ