Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
18.9 C
Yerevan

Զասը նախատեսվածից շո՞ւտ է մեկնել Հայաստանից․ Հրապարակ

Սեպտեմբերի 20-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երեւան, նախատեսված էր, որ մնալու են 5 օր՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը։ Նպատակը՝ «ուսումնասիրել իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, առաջարկներ ներկայացնել՝ առկա լարվածությունը թուլացնելու համար»։

Ենթադրվում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին պետության ղեկավարը կընդունի։ Ի վերջո, սահմանային լարվածության թուլացմում այսօր առաջնահերթ խնդիր է, սակայն Փաշինյանը չի ընդունել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։ Եվ նրա՝ Երեւան ժամանելուց 2 օր անց մեկնել է Նյու Յորք, որտեղ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, հանդիպում ունեցավ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի թիվ մեկ թշնամու՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Իսկ այդ ընթացքում Հայաստանում Զասը հանդիպումներ էր ունենում երկրորդ էշելոնի չինովնիկների հետ՝ փոխարտգործնախարար, ԱԽ քարտուղար, ԳՇ պետ։ Երեկ տեղեկություններ էին շրջանառվում, թե Փաշինյանի նյույորքյան հանդիպման մասին տեղեկանալով՝ Զասը նախատեսվածից մի քանի օր շուտ մեկնել է Հայաստանից։ Թե կոնկրետ որ օրն է մեկնել, ԱԳՆ-ից չհաջողվեց պարզել։ Փաստ է, որ սեպտեմբերի 22-ից հետո Զասը ոչ մի հանդիպման չի մասնակցել, նրա մասնակցությամբ որեւէ միջոցառման մասին հաղորդագրություն չի տարածվել։

 

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img