Չորեքշաբթի, 4 Հունիսի, 2025
23.1 C
Yerevan

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի դեմ հարուցվել է քրեական գործ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ, որի առանցքում քաղաքապետարանի ամենաառանցքային պաշտոնյաներից մեկն է` աշխատակազմի քարտուղարի Ժ/պ Սեյրան Մեջլումյանը: Մեզ հայտնում են, որ քրգործը «նախաձեռնել է» Հակակոռուպցիոն կոմիտեն ու ՀՀ ոստիկանությունը. այն կապված է ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացների հետ

: Ուժայինների ուշադրության կենտրոնում Մեջլումյանի հայտնվելը մեր աղբյուրները անակնկալ չհամարեցին, ավելին՝ նշեցին, որ քաղաքապետի մերձավոր թիմակիցների շրջանում որոշակի խուճապային տրամադրություններ առկա են արդեն տեւական ժամանակ: Հաջողվեց պարզել, որ քրեական գործը, որով անցնում է աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ-ն, ներառում է 10-ից ավելի առանձնացված դեպք: Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների` դեպքով ձեռք բերված ապացույցների մի մասն է հայտնի Հրաչյա Սարգսյանին ու իր մերձավոր թիմակցին, ուժայինների կողմից դեռեւս տարվում են աշխատանքներ, եւ՝ ոչ անարդյունք:

Այն հարցին, թե ինչն է հիմք հանդիսացել աշխատակազմի քարտուղարին գործի շրջանակներում ներգրավելու համար, պատասխանեցին, որ իրացվել են օպերատիվ տեղեկություններ, մյուս կողմից՝ կասկածներ են հարուցել ինքնակամ շինությունների գործերի ընտրության ու դրանց լուծման ուսումնասիրությունները։ Հարցերին մոտեցել են տարերայնորեն, առանց հստակ մեթոդոլոգիայի: Ամենայն հավանականությամբ, հիմքում եղել են օպերատիվ տեղեկություններ, ինչից հետո էլ սկսել են ուշադրություն դարձնել վերոնշյալ անձին:

Քննչականի մեր աղբյուրները հայտնեցին, որ հավանաբար սկզբնական փուլում Մեջլումյանի լիազորությունները կկասեցվեն գործը քննող քննիչի միջնորդությամբ:

Հավելենք, որ վերջին շրջանում հետաքրքիր տեղեկություններ են ստացվում Երեւանի քաղաքապետի ու նրա շրջապատի գործունեության մասին, որոնց կանդրադառնանք հընթացս»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img