Երեքշաբթի, 22 Ապրիլի, 2025
19.1 C
Yerevan

Ես դարձել եմ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի խարդախության զոհ

Ստորև ներկայացնում ենք «Հակակոռուպցիոն բլոգ»-ին ԻԻՀ քաղաքացի Փարվիզ Նոսրաթիի կողմից տրված հարցազրույցի տեքստը, ուր վերջինս ներկայացնում է Արա Վարդանի Օսկանյանի կողմից իր նկատմամբ կատարված խարդախության պատմությունը փաստերով։

«․․․օրեր առաջ «civilnet.am» կայքում տեղադրված է եղել տեսանյութ, որի նպատակը ակնհայտ է․ տվյալ տեսանյութով փորձել են տարածել ինձ նշավակող, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, վատաբանել իմ անձը։

Որևէ անձի «սևացնելուց», պատիվն ու արժանապատվությունը արատավորելուց առաջ արդար կլիներ, որ առաջին հերթին անդրադառնային իրենց սիրելի Վարդան Օսկանյանի և նրա ընտանիքի անդամների ձեռք բերած գույքի ծագումնաբանությանը և նրանց դրսևորած վարքագծին:

Ես ԻԻՀ քաղաքացի Փարվիզ Նոսրաթին եմ, հանդիսանում եմ Արա Վարդանի Օսկանյանի գործողություններից տուժած անձ, քանի որ հավատալով վերջինիս խոստումներին, նրան վճարել եմ 8.400.000 ՀՀ դրամ կանխավճար (8.200.000 դրամը՝ փոխանցմամբ, 200.000 դրամը՝ առձեռն), որպեսզի նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն տվյալ արժեքով  ինձ վաճառի Բագրատունյաց փողոցի 67 հասցեի անշարժ գույքը կամ «ԲԵՏՈՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊ ընկերության բաժնեմասը, սակայն հետագայում պարզվել է, որ այդ գույքի վրա մեծ գումարի պարտավորության համար արգելանք է դրված և ի սկզբանե Արա Վարդանի Օսկանյանի համար ակնհայտ է եղել, որ արգելանքի պատճառով չի կարող այն օտարել: Երբ տեղեկացա այդ ամենի մասին, Արա Վարդանի Օսկանյանը սկսեց խոստումներ տալ, թե հետ կվերադարձնի իմ գումարը, սակայն առայսօր չի վերադարձրել: Ստիպված եմ եղել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել,  որի հիման վրա էլ նախաձեռնվել է քրեական վարույթ: Իմ գնահատմամբ դրա արդյունքում է, որ «civilnet.am» կայքը որոշել է ինձ վատաբանող նյութ հրապարակել, որը ես գնահատում եմ իմ անձի վրա ճնշում գործադրելու միջոց։

Որևէ մեկին վատաբանելուց առաջ արդար կլիներ, որ «civilnet.am» կայքն անդրադառնար Արա Վարդանի Օսկանյանին, նրա գործելակերպին, բացահայտեր նրա գործողություններից տուժած անձանց, պարզեր Բագրատունյաց փողոցի 67 հասցեի անշարժ գույքի ձեռքբերման ծագումնաբանությունը: Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 67 հասցեում գտնվող անշարժ գույքը (բետոնի արտադրամաս) սեփականության իրավունքով պատկանում է «ԲԵՏՈՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 02244508), իսկ նշված ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը «ՕՅՐԱ» ՍՊԸ-ն է (ՀՎՀՀ՝ 00931586), որի 99 տոկոսի սեփականատերը և տնօրենը Արա Վարդանի Օսկանյանն է:

  Պետք է նշեմ, որ Արա Վարդանի Օսկանյանն ինձ հետ նման կերպ վարվելու հարցում օգտագործել է նաև իր հորը՝ նախկին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին, ով ինձ հետ խոսել է հեռախոսով և իր որդուն գովաբանելով ինձ մոտ վստահություն է ստեղծել, թե գործ ունեմ բարեխիղճ մարդու հետ, մինչդեռ Վարդան Օսկանյանը լավ գիտեր, թե ով է իր որդին և ինչ պատմությունների մեջ է․․․»

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img