Շաբաթ, 17 Մայիսի, 2025
12.3 C
Yerevan

Եռամսյա հավաքների փոխարեն կլինեն 25-օրյա հավաքներ՝ պարտադիր բոլորի համար, կանանց դեպքում՝ ըստ ցանկության. Նիկոլ Փաշինյան

Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, 7 օր անցնում են պատրաստություն, 14 օր մարտական հերթապահություն, դա լինելու է պարտադիր՝ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ քաղաքացիները իրենք կարող են ընտրել հավաքների ժամանակահատվածը։ Անդրադառնալով այս հարցին՝ Փաշինյանը ասաց, որ շատ երկար ժամանակ պահեստազորայինները պատրաստություն չեն անցել, ինչը երևաց 2020 թ-ի պատերազմի ժամանակ։

«Մենք տեսանք, որ եռամսյա հավաքները խնդրահայրուց են, որովհետև մարդիկ աշխատում են, և դրա հետ կապված խնդիրներ են լինում։ Շեշտը դրեցինք այն մարդկանց վրա, ովքեր աշխատանք չունեն, ինչը նաև սոցիալական նշանակություն ուներ, որովհետև եռամսյա հավաքի մասնակիցները վճարվում են։ Սակայն հասկացանք, որ դա այդքան էլ արդյունավետ չէ և հավաքները պետք է դարձնել մեկամսյա և բոլորի համար պարտադիր»,- ասաց Փաշինյանը։

Պապիկյանը հավելեց, որ իրենց ուղղված դիմումների մեջ շատ են նաև կանանց կողմից ուղարկված դիմումները։ «ՊՆ-ն մշակված ծրագիր ունի, որով ՀՀ իգական սեռի քաղաքացիները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն, սա իհարկե ըստ ցանկության է»,- ասաց Պապիկյանը։ 

 

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img