Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանի տասնվեց դպրոցում չի դասավանդվում Քիմիա առարկան, տասնչորոսում՝ Ֆիզիկա։
Վերջին մի քանի տարիներին այս ցուցանիշները համարյա անփոփոխ են։ ԲՈՒՀ-երում ևս բնագիտամաթեմատիկական առարկաները ռեկորդային ցածր ցուցանիշներ են գրանցում։ Քիմիա մասնագիտությամբ Մանկավարժական համալսարան դիմած միակ ուսանողը չի հաղթահարել անցողիկ շեմը։ Այս պահին տվյալ մասնագիտությամբ սովորող երկու ուսանողներից մեկը զորացրվել է բանակից, մյուսը միացել է Սփյուռքի համար հայտարարված մրցույթի միջոցով։
Աղբյուրը՝ civilnet.am