Ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը Սիսիանի դիրքերում մեկ ամիս առաջ այս օրը՝ հուլիսի 17-ին, այրվածքներ ստացավ, ինչի հետևանքով էլ հուլիսի 26-ին մահացավ։ Սուրեն Պապիկյանի ղեկավարած Պաշտպանության նախարարությունը, սակայն, որևէ պարզաբանում դեպքի վերաբերյալ չի ներկայացրել։
Սգակիր Պողոսյանները, որ որևէ կերպ չեն հաշվում 19-ամյա Պալյանի մահվան հետ, վշտացած են նաև պետական գերատեսչությունների վերաբերմունքից։ «Անփույթ ու անպատասխանատու են»,- ասում են Պալյանի ծնողները և նշում, որ հուլիս 16-ի լույս 17-ի գիշերը ժամը 2։00-ի սահմաններում տեղի ունեցած պատահարի մասին տեղեկացել են միայն հուլիսի18-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում. գրում է Forrights.am-ը։
Պալյանի այրվածքներ ստանալու մասին նրա ծնողներին ոչ Պաշտպանության նախարարությունն է տեղյակ պահել, ոչ տարածքային զինկոմիսարիատը։ «Զինակից ընկերներից՝ զանգի միջոցով, իմացանք, որ դեպքը պատահել է»,-ասաց հայրը՝ Ջիվան Պողոսյանը։
Ամբողջական հոդվածը այստեղ